Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը

17.08.2019

Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը:

Համաժողովին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, մարզպետներ, պետական այրեր, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և շահագրգիռ այլ անձինք:

Համաժողովին զուգահեռ անց է կացվում տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի նպատակն է համախմբել պետական և մասնավոր հատվածին, ակտիվացնել ներդրումային միջավայրը մարզում, հաստատել նոր փոխշահավետ գործակցային կապեր գործարար ոլորտում, մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22