Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բալահովիտ համայնքում ասֆալտապատվել են ճանապարհներ

Բալահովիտ համայնքում ասֆալտապատվել են ճանապարհներ 22.07.2019

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ: Պայմանագրի արժեքը 13. 060. 732 դրամ է: Սուբվենցիայի շրջանակներում ասֆալտապատված ճանապարհներն են 1. Ծաղկունքի 3-րդ փողոցի 4-րդ նրբանցք, Ծաղկունքի 2-րդ փողոցի 1-ին նրբանցք և 2-րդ փողոցի 4-րդ փակուղի: 2. Գ. Բալահովիտ 2-րդ փողոց, 2-րդ փողոցի 1-ին նրբանցք, 2-րդ փողոցի 2-րդ նրբանցք, 4-րդ փողոց, 7-րդ փողոց և Ծաղկունք 4-րդ փողոց:  

Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցում վերանորոգվում են դասասենյակներ և սանհանգույց

Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցում վերանորոգվում են դասասենյակներ և սանհանգույց 19.07.2019

Կոտայքի մարզի Աբովյանի N 5 հիմնական դպրոցում այս պահին իրականացվում են վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ: Դպրոցի տնօրեն Էմին Եղիազարյանը հայտնեց, որ 2019-2020 ուսումնական տարում աշակերտների թվի ավելացմամբ պայմանավորված՝ դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնելու լիցենզիայի սահմանային տեղերն ավելացնելու խնդրանքով: Նախարարի համապատասխան հրամանի արդյունքում ավելացել են դպրոցի՝ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնելու...

Տեղի է ունեցել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում

Տեղի է ունեցել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում 19.07.2019

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով , ինչպես նաև 2014 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով այսօր Հրազդանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախագծի»՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և դրանց փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ փուլ/ : Հանրային...

Կոտայքի մարզի 6 ճամբարներում երկրորդ հերթափոխով հանգստանում են 1560 երեխաներ

Կոտայքի մարզի 6 ճամբարներում երկրորդ հերթափոխով հանգստանում են 1560 երեխաներ 19.07.2019

ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի հունիսի 6-ի N 712-Ա որոշմամբ հաստատված և հունիսի 19-ից մեկնարկած «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում ծրագրի» շրջանակներում Կոտայքի մարզի Մեղրաձոր և Ծաղկաձոր համայնքներում գործող 6 ճամբարներում՝ («Հասմիկ ճամբար» ՍՊԸ, «Լուսաբաց ճամբար» ՍՊԸ, «Արագած ճամբար» ՍՊԸ, «Հեքիաթների կիրճ» ՍՊԸ, «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ՍՊԸ /Հանքավան/ և «ԼԱՎԱ Աղբյուր» ՍՊԸ /Ծաղկաձոր/ ) 3...

Վերանորոգվում են Հրազդանի Վ.Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի 6 սանհանգույցները

Վերանորոգվում են Հրազդանի Վ.Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի 6 սանհանգույցները 18.07.2019

Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում այս պահին իրականացվում են շինարարական աշխատանքներ: Դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը հայտնեց, որ դպրոցի բյուջեի տնտեսված միջոցների հաշվին վերանորոգվում են 6 սանհանգույցները, որոնցից երկուսը հարմարեցված են լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար: Կապալառուի կողմից շահած ծրագրի արժեքը 4.750.000 դրամ է: Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, նախատեսված է ավարտին հասցնել օգոստոս ամսին: Նշենք, որ վերանորոգման աշխատանքներն...

Համայնքապետարան-բնակիչ համագործակցություն՝ ի շահ համայնքի զարգացման

Համայնքապետարան-բնակիչ համագործակցություն՝ ի շահ համայնքի զարգացման 17.07.2019

Համայնքապետարան-բնակիչ համագործակցության շրջանակներում Նոր Գեղիի համայնքապետարանը հանդես է գալիս նախաձեռնությամբ: Համայնքապետարանը բնակիչներին հայտնում է, որ բազմաբնակարան շենքերի շքամուտքերը վերանորոգելու համար պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ նյութերը, իսկ բնակիչներից ակնկալվում է կամավորական սկզբունքով մասնակցություն աշխատանքներին: Գրանցման համար յուրաքանչյուր մուտքից մեկ լիազոր անձ կարող է դիմել համայնքապետարան մինչև օգոստոսի 1-ը:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-17 10:32:05