Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզից ևս 9 սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել 19.06.2019
Կոտայքի մարզից ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված շուրջ 70 ծրագրային հայտերից հաստատվել է ևս 9-ը: Հաստատված սուբվենցիաներով համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր կիրականացվեն Արզնի, Հրազդան, Արգել, Ակունք, Եղվարդ, Նոր Գեղի, Թեղենիք, համայնքներում: Նոր հաստատված ծրագրերն են 1. Արզնի համայնք – համայնքի կենտրոնական փողոցի մայթերի և ասֆալտբետոնե ծածկի կառուցում 2. Ակունք համայնք - Նոր Գյուղ...

Այսօր Կոտայքի մարզի 6 ճամբարներում մեկնարկել է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում ծրագիրը» 19.06.2019
ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի հունիսի 6-ի N 712-Ա որոշման համաձայն, հունիսի 19-ից մեկնարկել է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում ծրագիրը»: Այն կիրականացվի Կոտայքի մարզի 6 ճամբարներում 3 հերթափոխով՝ «Հասմիկ ճամբար» ՍՊԸ, «Լուսաբաց ճամբար» ՍՊԸ, «Արագած ճամբար» ՍՊԸ, «Հեքիաթների կիրճ» ՍՊԸ, «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ՍՊԸ /Հանքավան/ և «ԼԱՎԱ Աղբյուր» ՍՊԸ /Ծաղկաձոր/: Առաջին հերթափոխով ճամբար...

Կամարիսը կունենա լուսավորության նոր ցանց, խմելու ջրի նոր ջրագիծ, ոռոգման ջրի խորքային հոր 18.06.2019
2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Կամարիս համայնքում կվերականգնվի համայնքի 1-ին փողոցի արտաքին լուսավորության ցանցը, կկառուցվի 2-րդ փողոցի խմելու ջրի նոր ջրագիծ: Սուբվենցիոն ծրագրով Կամարիսում նախատեսվում է նաև ոռոգման ջրի խորքային հորի հորատում:

Կոտայքի մարզպետը Ողջաբերդում ներկայացրել է բնակիչներին հուզող խնդրի լուծման փաթեթը 18.06.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես և խոստացել էր, աշխատանքային այցով այսօր Ողջաբերդ համայնքում էր: Այցի օրակարգում տարիներ շարունակ սողանքային գոտու բնակիչներին հուզող փոխհատուցում տալու հարցն էր: Ռոմանոս Պետրոսյանը խնդրի լուծման փաթեթով էր Ողջաբերդում: Նա հանդիպել է բնակիչներին և վերջիններիս հետ քննարկել սողանքային գոտու խնդիրը: Մարզպետը ողջաբերդցիներին հայտնել է, որ խնդրի լուծման ուղղությամբ արդեն իսկ գործուն քայլեր են իրականացվում: «1-ին փուլում վթարայնության...

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Աբովյանում գտնվող ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում էր, որտեղ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ շահագործման է հանձնվել կենտրոնի 500Կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայանը։ Նախարարն իր ելույթում նշել է, որ ցանկություն կա թվով 15 ենթակա կառույցների տանիքներին տեղադրել արևային վահանակներ: Սրանով նախարարությունը միանում է էլեկտրաէներգիա խնայելու գաղափարին:

Կոտայքի մարզից 26 սուբվենցիոն ծրագրային հայտեր հավանության են արժանացել 17.06.2019
Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել շուրջ 70 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով: ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել և արդեն հավանության են արժանացել այդ հայտերից 26-ը։ Հաստատված...