Նորություններ
Լրահոս

Լեռնանիստի մշակույթի տան պարուսույցը արժանացել է Գրան Պրի մրցանակի 12.07.2019
Լեռնանիստի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ համայնքի մշակույթի տան պարուսույց Անահիտ Հայրապետյանը հուլիսի 4-ին մասնացկել է Բաթումիում կայացած ազգային պարերի միջազգային փառատոնին։ Նա հանդես է եկել մենապարով և արժանացել է «Գրան Պրի» մրցանակի, միաժամանակ հրավեր է ստացել մասնակցելու և ներկայացնելու Հայաստանը Ուկրաինայում ու մի շարք այլ երկրներում։

Կոտայքի մարզպետն այցելել է ոսկու «Մեղրաձոր գոլդ» հանքավայր 11.07.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարևորում է հանքարդյունաբերության ճյուղը՝ որպես տնտեսության կարևոր ոլորտներից մեկը և ոլորտում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով ոսկու «Մեղրաձոր գոլդ» հանքավայրում էր: Հանքավայրն առաջին անգամ շահագործվել է 1985 թ.-ին, ապա 1996 և 2006 թ.-ին դադարեցրել իր գործունեությունը: Մինչև 2011 թվականը չի շահագործվել, բայց Սոթքի հանքավայրի և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պես հանդիսացել է «ԳՄՄ գոլդի»...

Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել «Էներգախնայողությունը սառնամատակարարման և օդորակման ոլորտում» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ, Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը և վարչության մասնագետները: Աշխատաժողովն իրականացվել է սառնարանային ոլորտի մասնագետների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների...

Հրազդանի բժշկական կենտրոնում տեղի կունենան անվճար խորհրդատվություններ 11.07.2019
Հրազդանի բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին, ժամը 10:00-14:00-ը տեղի կունենան ✔️մանկաբույժի, ✔️մաշկաբանի, ✔️ալերգոլոգի ✔️անոթային վիրաբույժի ԱՆՎՃԱՐ կոնսուլտացիաները: Գրանցվելու համար կարող եք գրել Հրազդանի բժշկական կենտրոնի ֆեյսբության էջին կամ զանգահարել 093506994 հեռախոսահամարով:

Կոտայքի մարզպետը շարունակում է քննարկումները մարզի ծխացող աղբավայրերի լիկվիդացման ուղղությամբ 11.07.2019
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աղբի վերամշակման նորագույն տեխնոլոգիաներ առաջարկող հոլանդական «Dordtech» ընկերության և ընկերության հայաստանյան գործընկեր հանդիսացող «ԱՄ-Էսկա» անվադողերի վերամշակմամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ մարզպետը կողմերին ներկայացրել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» վարկային ծրագրի նախագիծը՝ որով նախատեսվում է Կոտայքի մարզի...

Ամռան սեզոնին հնարավոր հրդեհներից խուսափելու նպատակով իրականացվում են միջոցառումներ 09.07.2019
Ներկայում եղանակային պայմաններից ելնելով՝ կտրուկ բարձրացել է անտառային, անտառամերձ և այլ բուսածածկ տարածքներում առաջացող հրդեհների քանակը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ հրդեհների կանչերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրկնակի աճել է: Հրդեհների քանակը և ինտենսիվությունը հուլիս-օգոստոս ամիսներին աճի միտում ունի՝ ելնելով խոտի չորացման, բարձր ջերմային ֆոնի, հովեկների քանակի ավելացման, բերքահավաքի և այլ...