Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Արզնի համայնքում վերակառուցվում է մշակույթի տուն

20.08.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի համայնքներում շարունակվում են իրականացվել ամենատարբեր աշխատանքներ:

Սուբվենցիայի շրջանակում Կոտայքի մարզի Արզնի համայնքում նախկին ճաշարանի շենքը վերակառուցվում է մշակույթի տան:

Աշխատանքներն ինտենսիվ փուլ են մտել: Այս պահին ամրացվում է տանիքը և ներսի պատերի հարթեցման աշխատանքներ են իրականացվում:

Շինարարական աշխատանքների արդյունքում Արզնի համայնքը կունենա կապիտալ հիմնանորոգված մշակույթի տուն, որտեղ գործելու են ամենատարբեր խմբակներ՝ միտված համայնքում երիտասարդական, մշակութային կյանքի աշխուժացմանը:

Շահած պայմանագրի արժեքը 24.800.700 դրամ է, որից 7.440. 210 դրամը (30%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 17. 360.490 դրամը (70%)՝ համայնքի:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18