Նորություններ
Լրահոս

Հունիսի 22-ը Կոտայքի մարզի Սոլակ համայնքի մշակույթի տանը ռեկորդների գրանցման և գերազանցման օր էր 24.06.2019
Հունիսի 22-ին Կոտայքի մարզի Սոլակ և Հրազդան համայնքների 4 պատանիների ռեկորդները գնահատելու եւ համապատասխանաբար գրանցելու համար Սոլակ էին եկել «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ասոցիացիայի կողմից կազմավորված հանձնաժողովի անդամներ:Միջոցառմանը ներկա էին Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետները, Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանը: Միջոցառումը կազմակերպվել էր Կոտայքի մարզի «Պատանի երկրապահ»...

Տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը 24.06.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 23 -ի ժամը 24.00-ից մինչև հունիսի 25-ի ժամը 12.00-ը դադարեցվում է Աբովյան 3, 4, 5, 7 միկրոշրջանների, Հատիսի փողոցի (իր նրբանցքներով), Հանրակացարանային թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ձեզ...

Օրերս Հրազդանի համայնքապետարանում տեղի է ունեցել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» վարկային ծրագրի նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, «Տրանսնախագիծ» ՍՊԸ – ի փորձագետ Ա.Մինասյանը, Կոտայքի մարզպետարանի...

Gastronomic Camp Armenia ծրագիրը հաջողությամբ ավարտել է Կոտայքի մարզում 24.06.2019
Ավարտել է օրեր առաջ Կոտայքի մարզում մեկնարկած Gastronomic Camp Armenia ծրագիրը: Ծրագրի հյուրերն օրեր առաջ ժամանել են Հայաստան, այցելել Կոտայքի մարզի գյուղեր, ծանոթացել հայկական կերակուրներին, մթերքին եւ ավանդույթներին։ Այս արտագնա միջոցառումն առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում. ծրագրի իրականացման էպիկենտրոն է ընտրվել Կոտայքի մարզը: Հունիսի 19-22-ը արտասահմանցի հյուրերը տեղի մասնագետների հետ ուսումնասիրել են հայկական մթերքը եւ փորձել ստեղծել Հայաստանի գաստրոնոմիկ քարտեզը։...

Այսօր աշխատանքային այցով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում էին Լիբանանի Հանրապետության Բեքաայի շրջանի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդին, Այնճար քաղաքի քաղաքապետ Վարդգես Խոշյանը և արդեն 5 տարի ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում ներդրումային ծրագրեր իրականացնող «Գարդենիա» ընկերության նախագահ Նիկոլաս Աբու Ֆասալին: Բեքաայի նահանգապետն ու Այնճարի քաղաքապետը Հայաստանում են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հրավերով: Վերջիններս եկել էին մասնակցելու հունիսի 22-23-ին Դիլիջանում կայացած...

Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի օրվա կապակցությամբ 21.06.2019
Սիրելի' բուժաշխատողներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը մասնագիտական Ձեր տոնի` բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Սովորաբար այս տոնն առիթ է խոսելու բժշկի և, առհասարակ, բուժաշխատողի առաքելության, նվիրումի ու փրկված կյանքերի մասին։ Մասնագիտական տոնի կապակցությամբ ցանկանում եմ երախտիքի խոսքեր հղել մեր բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, առողջապահության...