Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ակունք խոշորացված համայնքի բնակավայրերում իրականացվում են մի շարք սուբվենցիոն ծրագրեր

11.09.2019

 Աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Ակունք խոշորացված համայնքի բնակավայրեր և ծանոթացել համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019թ-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին: Դրանք այս համայնքում 7-ն են:

 Մարզպետն այցելել է Ակունք համայնքի Հատիս բնակավայր, որտեղ խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգման աշխատանքների 90% արդեն ավարտվել է: Մրցույթը շահել են 27.588.000 դրամով, պետական ֆինանսավորման չափն է 70%, համայնքինը՝ 30%:
 Կվերանորոգվի նաև Հատիս բնակավայրի վարչական շենքը՝ ծառայելով նաև որպես համայնքային կենտրոն ու երիտասարդների համար հարթակ՝ իրականացնելու տարբեր սոցիալական և մշակութային ծրագրեր: Ծրագրի նախահաշվային արժեքն է 10.742.659 դր, որից համայնքի ներդրումը՝ 55%: Այստեղ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց առաջարկներն ու մտահոգությունները: Շենքի վերակառուցումը դրական փոփոխություն ու ակտիվություն է մտցնելու համայնքի կյանքում:

 Նոր Գյուղ բնակավայրի կոյուղու արտաքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Շահած պայմանագրի արժեքն է 14.700.000 դր, որից 8.085.000 դր պետական ֆինանսավորման չափն է, համայնքինը` 6.615.000դր:
Այստեղ կհիմնանորոգվի նաև մանկապարտեզի շենքը: Նախահաշվային արժեքն է 205.722.660դր, որից համայնքի ներդրումը` 50%:
Մրցույթը կհայտարարվի մոտ ժամանակներս:

 Ընթացքի մեջ են Կապուտան բնակավայրի 1-ին և 2-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Շահած պայմանագրի արժեքն է 36.671.800 դր, պետական ֆինանսավորման չափն է 45%, համայնքի ներդրումը՝ 55%:
Կապուտան բնակավայրում կվերակառուցվի նաև մանկապարտեզի շենքը: Նախահաշվային արժեքը կազմում է 31.336.090 դր, որից հանայնքի ներդրումը` 15.668.045 դր: Շինարարությունն իրականացնող ընկերության մրցույթը կհայտարարվի արդեն եկող շաբաթ ու աշխատանքները կմեկնարկեն:

  Մարզպետն այցելել է նաև Սևաբերդ բարձրլեռնային բնակավայր, որտեղ բնակավայրի զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում կառուցվում է հյուրատուն:
 Այս բնակավայրում սուբվենցիոն ծրագրով նախատեսված է Սևաբերդ բնակավայրի գազիֆիկացում: Նախահաշվային արժեքը 57.222.710 դրամ, որից համայնքի ներդրումը` 35%:

 Այստեղ սփյուռքի մեկենասների և մարզպետի աջակցությամբ վերանորոգվել է 18 աշակերտ ունեցող դպրոցի ինֆորմատիկայի դասասենյակն ու կահավորվել, իսկ ամսվա ավարտին կհամալրվի նոր համակարգիչներով և կհանձնվի շահագործման:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-20 11:55:31