Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետն այսօր Արցախում կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը 06.08.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մեկնել է Արցախ՝ մասնակցելու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը, որը տեղի է ունենալու այսօր Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում: Կոտայքի մարզի պատվիրակությունը ևս մասնակցում է համահայկական 7-րդ խաղերին: Մեր մարզը կներկայանա 238 պատվիրակով, որից 162-ը մարզիկներ են: Հիշեցնենք, որ օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում անց են կացվում համահայկական ամառային 7-րդ խաղերը: Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը...

Այսօր Կոտայքի մարզի տարբեր համայնքների պատվիրակություններ մեկնել են Արցախ՝ մասնակցելու Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացմանը և սպասվող մրցումներին: Մեր մարզիկները Արցախում և Հայաստանում անցկացվող մրցումներին մասնակցելու են ամենատարբեր մարզաձևերում՝ աթլետիկա, բազկամարտ, թենիս, լող, լողափնյա վոլեյբոլ, հեծանվային սպորտ, հրաձգություն, շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտզալ և հանդբոլ: Հաջողություն ենք մաղթում համահայկական խաղերին մասնակցող բոլոր և մասնավորապես մեր մարզի մասնակիցներին:...

Ասֆալտապատվում են Արզնի համայնքի Գետաշեն թաղամասի մուտքային և ելքային օղակաձև ճանապարհները 06.08.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Արզնի համայնքում իրականացվում են Գետաշեն թաղամասի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ: Նշված թաղամասում ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 5-ին: Շահած պայմանագրի արժեքը 34.389.838 դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 18.914.410 դրամ է (55%), համայնքի ֆինանսավորման չափը՝ 15.475.428 դրամ (45% ): Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել աշնանը:

Իրազեկում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 05.08.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է Բաց կառավարման գորընկերություն-Հայաստան նախաձեռնության շրջանակներում Քաղաքացիական հասարակության և մասնավոր կազմակերպությունների հայտերի ներկայացում՝ 2018-2020 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում «Համայնքային կայքերի արդիականացում. տեղական մակարդակում հրապարակայնության, թափանցիկության և մասնակցայնության ամրապնդում» հանձնառությունն իրականացնելու համար: Համապատասխանող կազմակերպությունները...

Աբովյանի Էլար թաղամասի ոռոգման ջրի համակարգի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են 05.08.2019
ՀՀ Կառավարության առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակներում Աբովյան համայնքի Էլար թաղամասում կառուցվում է ոռոգման ջրի նոր համակարգ: Այս բնակավայրում նախկինում ոռոգման համակարգ չի գործել: Կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի մայիսի 31-ին. Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել սեպտեմբերին: Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է (ՀՏԶՀ), պայմանագրի ընդհանուր արժեքը 24.996.000 դրամ է:

Կոտայքի մարզը ևս կմասնակցի Համահայկական ամառային 7-րդ խաղերին 05.08.2019
Օգոստոսի 5-17-ը Հայաստանում և Արցախում անց են կացվում Համահայկական ամառային 7-րդ խաղերը: Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Խաղերին մասնակցում են 35 երկրների 161 քաղաքներից ավելի քան 5300 մարզիկներ: Կոտայքի մարզի պատվիրակությունը ևս մասնակցում է համահայկական 7-րդ խաղերին: Համահայկական այս կարևորագույն իրադարձության բացման արարողությանը ներկա կգտնվի նաև մարզպետ Ռոմանոս...