Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Գյուղատնտեսություն. պետական օժանդակության ծրագրեր»-ի շրջանակում հանդիպել են մարզի այգեգործները

20.09.2019

Սեպտեմբերի 20-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Կոտայքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ, «Գյուղատնտեսություն. պետական օժանդակության ծրագրեր»-ի շրջանակում, Եղվարդի համայնքապետարանում հանդիպել են այգեգործներ՝ Կոտայքի մարզի 7 համայքներից (Ակունք, Ալափարս, Արզական բնակավայր, Բջնի, Եղվարդ, Նոր Գեղի):

Վերոնշյալ համայնքների ընտրությունը պայմանավորված է եղել այդ համայնքներում այգեգործության՝ առավել զարգացած լինելու հանգամանքի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսություն. պետական օժանդակության ծրագրեր»-ի վարչության պետ Իռա Փանոսյանն այգեգործներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, որոնք նպատակաուղղված են, մասնավորապես, ինտենսիվ այգեգործության, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսության զարգացմանը, տոհմային «խելացի» անասնապահությանը։

Ծրագրերի հիմքում երկրում բարձրարժեք, նորարար, արտահանմանը միտված, արդյունաբերական գյուղատնտեսության խթանման տեսլականն է՝ որը շահառուներին հնարավորություն կտա ստեղծել և ժամանակակից աշխարհի պահանջներին համաքայլ զարգացնել իրենց ագրոբիզնեսը։

Նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և, Կոտայքի մարզից հետո, ոլորտի մասնագետները հանդիպումներ են ունենալու նաև մյուս մարզերի այգեգործների հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16