Նորություններ
Լրահոս

Ակունք խոշորացված համայնքի բնակավայրերում իրականացվում են մի շարք սուբվենցիոն ծրագրեր 11.09.2019
Աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Ակունք խոշորացված համայնքի բնակավայրեր և ծանոթացել համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019թ-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին: Դրանք այս համայնքում 7-ն են: Մարզպետն այցելել է Ակունք համայնքի Հատիս բնակավայր, որտեղ խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգման աշխատանքների 90% արդեն ավարտվել է: Մրցույթը շահել են 27.588.000 դրամով, պետական...

Նոր մանկապարտեզներ բազմաթիվ համայնքներում 10.09.2019
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցի շրջանակում մարզի Գեղաշեն, Արամուս և Մայակովսկի համայնքներում էր: Այս համայնքներից երկուսը (Գեղաշեն և Արամուս) համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019թ-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կունենան նոր մանկապարտեզներ, իսկ Մայակովսկի համայնքի մանկապարտեզը վերանորոգվում է Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրով: Մարզպետի առաջին կանգառը Գեղաշեն համայնքում էր, որտեղ սուբվենցիոն ծրագրի...

Կոտայքի մարզպետը Կամարիս համայնքում հետևել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին 10.09.2019
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցի շրջանակում Կամարիս համայնքում էր: Այստեղ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված է իրականացնել 3 ծրագիր: Ներկայումս համայնքում կառուցվում է խորքային հոր, որի շնորհիվ համայնքում շուտով շուրջօրյա ջրամատակարարում կլինի, ինչպես նաև ընթանում են խմելու ջրի 1.2 կմ երկարությամբ ջրագծի կառուցման աշխատանքներ (շահած պայմամագրի արժեքն է 3.890.000...

Կոտայքի մարզը մասնակցել է «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնին 09.09.2019
Սեպտեմբերի 7-ին Դիլիջանում տեղի է ունեցել Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնը, որին մասնակցում էր նաև Կոտայքի մարզը՝ ներկայացնելով ազգային երգ ու պար, ինչպես նաև կտավների և քանդակների տաղավարային ցուցադրություն: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց նաև գորգարվեստ, կավագործություն, խեցեգործություն, դարբնագործություն, փայտագործություն, ասեղնագործության, կերպարվեստի բացառիկ ցուցանմուշներ, տեղական ֆոլկլոր՝ երգ, պար, ազգային նվագարաններ և այլն։...

Նոր Գեղի համայնքում մեկնարկել են կոյուղու արտաքին ցանցի կառուցման աշխատանքները 09.09.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Նոր Գեղի համայնքում նախատեսված է համայնքի 1.5 կմ ընդհանուր երկարությամբ կոյուղու արտաքին ցանցի կառուցում: Հրաչյա Ներսիսյան փողոցում արդեն սկսվել են կոյուղագծի անցկացման աշխատանքները: Շահած պայմանագրի արժեքը 33.228.000 դրամ է, որից 18.275.400 դրամը (55%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 14. 952. 600 դրամը (45%)՝ համայնքի:

Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում կառուցվելու են մոդուլային շենքերով նոր դպրոցներ 09.09.2019
«Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ՀՀ կառավարության ծրագրի շրջանակում նախատեսվում է 2020թ-ին Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում սկսել կառուցել մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցներ: Մինչև 100 երեխայի համար նախատեսված հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես կրթարաններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ: Հանրակրթական ուսումնական հաստատության այս մոդելը հիմնված է անվտանգության, ներառականության,...