Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով Կոտայքի մարզպետը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով

02.10.2019

  Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրման արարողություն:

 Մարզպետին մեդալը հանձնել է ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ամիրջանյանը, ով Արտակարգ իրավիճակների նախարարին՝ ներկայացնելով մարզպետարանի հետ ունեցած արդյունավետ համագործակցությունն ու դրա արդյունքները, միջնորդություն է ցուցաբերել՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրելու առթիվ:

 Արմեն Ամիրջանյանը շնորհակալություն է հայտնել Կոտայքի մարզպետին արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակում համայնքներում լուծվել են թե՛ ներքին ծառայության կազմակերպման, թե՛ որոշակի մարտավարական, ստրատեգիական հարցեր:

 Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանը պարբերաբար այցելում է Կոտայքի մարզային Փրկարարական վարչություն, շրջում մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ ծանոթանում արտակարգ իրավիճակները վերահսկելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներին, շփվում ուժային կառույցներում իրենց ծառայությունը մատուցող անձնակազմերի հետ, որոնք մշատապես գտնվում են մարզպետի ուշադրության կենտրոնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22