Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հայտնի են Կոտայքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2019 թվականի 9 ամսվա ընթացքում հավաքագրման արդյունքները

03.10.2019

  2019 թվականի 9 ամսվա կտրվածքով Կոտայքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը բոլոր հարկատեսակների գծով կատարվել է 104.5%-ով:

 Նախատեսված 2,635,436.4 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 2,754,390.3 հազար դրամ (104.5%): Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավել է հավաքագրվել շուրջ 453,2 միլիոն դրամ (2018 թվականի 9 ամսվա կտրվածքով կատարողականը բոլոր հարկատեսակների գծով կատարվել էր 94.1%-ով: Նախատեսված 2,487,721.9 հազար դրամի դիմաց հավաքագրվել էր 2,341,208.4 հազար դրամ):

 Սեփական եկամուտների առաջադրանքը 6 հարկատեսակների գծով (գույքահարկ, հողի հարկ, տեղական տուրք, պետական տուրք, հողի և գույքի վարձակալության վարձավճարներ, աղբահանության վճար) կատարվել են 111.5%-ով:

 Նախատեսված 1,850,667.4 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 2,063,372.2 հազար դրամ (111.5%): Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավել է հավաքագրվել շուրջ 310,1 միլիոն դրամ (2018 թվականի 9 ամսվա կտրվածքով կատարողականը նշված 6 հարկատեսակների գծով կատարվել էր 94.8%-ով: Նախատեսված 1,849,619.7 հազար դրամի դիմաց հավաքագրվել էր 1,753,268.0 հազար դրամ):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36