Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է Մարզխորհրդի տարեվերջյան նիստ 28.12.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անց է կացրել Մարզի Խորհրդի տարեվերջյան նիստ մարզի համայնքների ղեկավարների և Կոտայքի մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ: Նիստի օրակարգի առաջին կետով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ Հարություն Ալեքսանյանը ներկայացրել է Կոտայքի մարզի համայնքներում 2023 թվականին իրականացված իրավական և մասնագիտական հսկողության ուսումնասիրությունների արդյունքները: ՏԿԵՆ նախարարի համապատասխան...

Կոտայքի մարզպետի աշխատակազմը պարգևատրվել է ՏԿԵ նախարարի շնորհակալագրով 27.12.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ ՏԿԵ նախարարությունում ներկա է գտնվել նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ և մարզպետների մասնակցությամբ անցկացված տարեվերջյան խորհրդակցությանը: Նախարարը հանձնարարել է ավարտական տեսքի բերել կատարողականները, սուբվենցիոն ծրագրերով կատարել անհրաժեշտ վճարումները։ Խորհրդակցության երկրորդ հատվածում նախարարը շնորհակալագրեր է հանձնել մարզերին և համայնքներին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու,...

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները Կոտայքի մարզպետի ուշադրության կենտրոնում են 25.12.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները շարունակում են մնալ Կոտայքի մարզպետի աշխատակազմի և անձամբ մարզպետ Ահարոն Սահակյանի ուշադրության կենտրոնում: Աբովյան կատարած աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ այցելել են նաև այս պահին Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիրում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, լսել նրանց մտահոգություններն ու հուզող հարցերը:...

Կոտայքի մարզպետն Աբովյանում հետևել է կառավարության սուբվենցիոն ծրագրերով ավարտված աշխատանքներին 25.12.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցով Աբովյան համայնքում էր: Մարզի ղեկավարը Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանի, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանի, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանի ուղեկցությամբ դիտարկել են կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով համայնքում ավարտված աշխատանքները: Աբովյանում ավարտվել են քաղաքի համար...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ անցկացվել է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 19.12.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը անցկացրել է մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստ, որին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, փոխգնդապետ Ռուբեն Դավթյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ Լևոն Գրիգորյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Հարությունյանը, Կոտայքի մարզպետի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների...

Կայացել է ասմունքի Կոտայքի մարզային մանկապատանեկան մրցույթ-փառատոնը 18.12.2023
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում նոյեմբեր ամսին կազմակերպվել և անց են կացվել բանաստեղծ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին նվիրված ասմունքի մանկապատանեկան մարզային մրցույթ-փառատոնի տարածքային փուլերը, որին մասնակցել են մարզի դպրոցներից ընդգրկված կրտսեր և ավագ տարիքի 144 ասմունքողներ. մարզային փուլի ուղեգրեր էին նվաճել 27-ը: «Ինպե ՜ս եմ քեզ սիրում, երկիր» խորագրով ասմունքի մանկապատանեկան...