Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աղվերանի անտառներում սոճի ծառերի սպանդ չի իրականացվել. հերքման պահանջ

29.11.2019

29.11.2019թ, ժամը 14:32-ին Shamshyan.com կայքում հրապարակված «ՇՏԱՊ. 40-ից ավելի հսկայական սոճի ծառերի սպանդ Կոտայքի մարզում. Աղվերանի անտառում ծառերի իսկական ջարդ են իրականացրել. ու՞ր է նայում մարզի ոստիկանությունը» վերնագրով հրապարակման վերաբերյալ ներկայացնում ենք պարզաբանում և հերքման պահանջ:

Ինչպես հաղորդեցին «Հրազդանի անտառտնտեսություն»-ից, տվյալ տարածքները եղել են ձնաջարդ տարածքներ, որտեղ առկա ծառերը դեռևս գարնանը տեղացած ձյան հետևանքով կոտրվել էին և արմատախիլ եղել, ուստիև «Հրազդանի անտառտնտեսության» ավագ մասնագետի կողմից դրանք կնքվել, համարակալվել ու ներկայացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, որտեղից եկել և ուսումնասիրել են կատարված աշխատանքը, որևէ խախտում չի հայտնաբերվել:

Հատատոմսը գրվել է 16.10.2019թ.` համաձայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 25.09.2019թ. N 91 հրամանի:

Բնափայտի մթերումն ավարտվել է 20.11.2019թ:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը` պահանջում ենք Shamshyan.com կայքէջում հրապարակել հերքում հետևյալ բովանդակությամբ՝

Հերքում

Աղվերանում իրականացված ծառահատումները եղել են ձնաջարդ տարածքներում, որտեղ դեռևս գարնանը տեղացած ձյան հետևանքով ծառերը կոտրվել էին և արմատախիլ եղել: Այս կապակցությամբ «Հրազդանի անտառտնտեսության» ավագ մասնագետի կողմից դրանք կնքվել, համարակալվել ու ներկայացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, որտեղից եկել և ուսումնասիրել են կատարված աշխատանքը, որևէ խախտում չի հայտնաբերվել:

Հատատոմսը գրվել է 16.10.2019թ.` համաձայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 25.09.2019թ. N 91 հրամանի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22