Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին է ներկայացրել Լեռնանիստի, Թեղենիքի և Բուժականի զբոսաշրջային գրավչությունն ու հեռանկարները

28.11.2019

Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզը Հայաստանի Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է: Մեր մարզը նաև իր ուրույն տեղն ունի զբոսաշրջության ոլորտում: Արդեն իսկ ունենք տուրիզմի էպիկենտրոններ, որոնք տեղական տուր-օպերատորների համար համարվում են #MustVisit վայրեր:

Սակայն բացի ձեզ հայտնի վայրերից Կոտայքի մարզն ունի դեռ առանձնապես չբացահայտված, բայց զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող բնակավայրեր, որոնցից յուրաքանչյուրն իր հյուրերին կարող է առաջարկել և՛ յուրատեսակ կացության պայմաններ, և՛ էկոլոգիապես առողջարար սնունդ, և՛ ժամանց:

Այդպիսի վայրերից առանձնացրել ենք 3-ը, որոնց զարգացման և առաջխաղացման ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ շրջել է հենց այդ վայրերով:

▶ Լեռնանիստ

3100 բնակիչ ունեցող Լեռնանիստ համայնքում անցյալ տարի զբոսաշրջիկների թիվը հասել է 3000-ի: Այստեղ գործում է 10 մասնավոր հյուրատուն-հյուրասենյակ: Լեռնանիստ են գալիս հիմնականում ձմռան ամիսներին՝ վայելելու ձմեռային սպորտաձևերը, սակայն մարզպետի դիտարկմամբ, համայնքում ձմեռային տուրիզմը զարգացնելու համար հարկավոր է ներդնել համապատասխան ենթակառուցվածքներ՝ հյուրերի ժամանցն ավելի հաճելի ու հարմարավետ դարձնելու համար: Օրինակ՝ այստեղ ավտոկայանատեղիի, սննդի կետերի և հանրային զուգարանների անհրաժեշտություն կա:

▶ Թեղենիք

620 բնակիչ ունեցող Թեղենիքում կա 3 հյուրատուն: Այստեղ բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Թեղենիքում կլիման մեղմ է, ամռան ամիսներին լավագույն վայրերից մեկն է հաճելի հանգիստ անցկացնելու համար: Թեղենիքի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս զբաղվել Jeeping-ով ու բարձրանալ ընդհուպ մինչև Կիկլոպյան ամրոց: Այստեղ կան բոլոր հնարավորությունները զարգացնելու նաև վրանային կացությունն ու կամավորական տուրիզմը: Սուսաննա Սաֆարյանը և մարզպետը առաջնային համարեցին Jeeping-ի համար արահետների կահավորումն ու ցուցանակների տեղադրումը, որը կհեշտացնի զբոսաշրջիկների այցերը դեպի ամրոց և դրա հարևանությամբ գտնվող փոքրիկ լճակ:

▶ Բուժական

1748 բնակիչ ունեցող Բուժականի միջով անցնող անբարեկարգ ճանապարհը եկող տարի վերանորոգվելու է: Սա կարևոր խթան կհանդիսանա զբոսաշրջկների այցերն ավելի հաճախակի դարձնելու համար: Բուժականը երեք կողմից անտառապատ է ու շրջապատված բլրաշարքերով, որոնք էլ պայմանավորում են այս բնակավայրի հրաշալի կլիման: Զբոսաշրջիկները գալիս են Բուժական բարձրանալու Թեղենյաց և Սբ. Մարիամ եկեղեցիները: Այստեղ ևս ենթակառուցվածքների անհրաժեշտություն կա, իսկ էկոսնունդն ու ջերմ հյուրընկալությունը երաշխավորված է հենց բուժականցիների կողմից:

Մարզպետը հույս է հայտնել, որ այս շրջայցից հետո Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ կանցնեն արդեն գործուն քայլերի մեր մարզի այս 3 վայրերի գրավչությունը կրկնապատկելու համար, ինչն էլ ինքնըստինքյան կնպաստի համայնքի զարգացմանն ու բնակիչներին կոգևորի մնալ ու արարել սեփական համայնքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07