Նորություններ
Լրահոս

Մարզային շաբաթօրյակին ընդառաջ 11.10.2019
Հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի համայնքներում, մարզային ենթակայության կրթական և առողջապահական հաստատություններում նախատեսված է իրականացնել մարզային շաբաթօրյակ: Կոտայքի մարզպետարանը ևս մեկ անգամ կոչ է անում բոլորին միանալու մարզի, համայնքի, դպրոցի, բակի, այգու սանիտարական մաքրման և բարեկարգման կարևոր գործին: Միասին մաքրենք մեր մարզը աղբից:

2022թ-ին Կոտայքի մարզում շահագործման կհանձնվեն թվով 9 հողմակայաններ 11.10.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հոկտեմբերի 10-ին մարզպետարանում ընդունել է վերականգնվող էներգիայի համաշխարհային օպերատոր իսպանական «ACCIONA» ընկերության ներկայացուցիչներին: Դեռ նախորդ տարի մարզպետի հետ ունեցած հանդիպման ընթացքում ընկերությունը նշել էր, որ պլանավորում է ներդրումային ծրագրեր իրականացնել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, որի շրջանակներում նախատեսվում է հողմակայանների կառուցում: Եվ ահա, այսօր արդեն ընկերությունն ունի հստակ մեկնարկային...

ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ ծրագրի շրջանակներում ընդհանուր 60․000 եվրոյի չափով ԵՄ ֆինանսական աջակցություն կստանան մարզային 8 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, որպեսզի ուսումնասիրեն իրենց տարածաշրջանի բնական, մշակութային և պատմական ռեսուրսները և մշակեն նոր զբոսաշրջային երթուղիներ, հավաքագրեն պատմություններ և ավանդազրույցներ, վերապատրաստման դասընթացներ կազմակերպեն սպասարկման ոլորտի աշխատակիցների համար, մշակեն զբոսաշրջության...

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ տարածքում կայացած «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ընթացքում բարձր պատրաստականություն և արդյունավետ փոխգործակցություն ցուցաբերելու համար մարզի մի շարք համայնքների և վարչական շրջանների ղեկավարներ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով: Շնորհակալագրեր են հանձնվել նաև Կոտայքի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Բաբկեն...

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզի առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ: Մարզպետը նախ ներկայացրել է առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նոր պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանին, ապա անդրադարձել օրակարգով նախատեսված հարցերին: Մարզպետը նշել է, որ բուժ.կենտրոնների տնօրենները իրենց ղեկավարած հաստատություններում պարտավոր են գործել բացառապես իրենց լիազորությունների և օրենքի շրջանակներում՝ այդ գործում ևս մեկ անգամ...

Գեղաշենում մանկապարտեզի շենքի կառուցման հողային աշխատանքները մեկնարկել են 10.10.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում մեկնարկել են մանկապարտեզի շենքի կառուցման հողային աշխատանքները։ Հիշեցնենք, որ այս համայնքում պետական բյուջեի աջակցությամբ կառուցվում է մանկապարտեզի շենք: Մանկապարտեզի կառուցումն իրականացվում է պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Շահած պայմանագրի արժեքը 125․400․000 դրամ է, որից 62․700․000-ը՝ պետական բյուջեի հատկացման չափն է, 12․540․000-ը՝...