Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նոր Հաճնում այսօր բացվել է Street Workout-ի մասնագիտացված բացօթյա մարզահրապարակը

08.11.2019

Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի 2-րդ դպրոցի հարակից այգում այսօր տեղի է ունեցել Street Workout-ի մասնագիտացված բացօթյա մարզահրապարակի բացման արարողությունը, որին ներկա էին Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանը, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արթուր Հակոբյանը, Street Workout Armenia ֆեդերացիայի տնօրենը, ինչպես նաև Նոր Հաճնի համայնքապետարանի ներկայացուցիչներ:

Մարզահրապարակը կառուցվել է Street Workout ֆեդերացիայի կողմից՝ Converse Bank-ի հովանավորությամբ. Նրանք էլ մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի հետ միասին ազդարարեցին մարզահրապարակի հանդիսավոր բացումը:

Դիմելով ներկաներին` Առնակ Ավետիսյանը մարզպետարանի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու ցանկացած նախաձեռնության, որը միտված կլինի մարզի համայնքների զարգացմանն ու քաղաքացիների կյանքի որակի փոփոխությանը:

Բացմանը հատուկ ցուցադրական ելույթով հանդես է եկել Street Workout-ի Հայաստանի հավաքականը:

Նշենք, որ պաշտոնական բացումից հետո մարզահրապարակում կարող են մարզվել բոլոր ցանկացողները առանց տարիքային սահմանափակման:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-20 17:04:08