Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի աշխատանքային այցերը մարզի համայնքներ շարունակական բնույթ են կրում, իսկ համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մշտապես գտնվում են մարզպետի և մարզպետարանի վերահսկողության կենտրոնում: Այս համատեքստում համայնքների ղեկավարների և շինարարական ընկերությունների հետ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են տարվում բոլոր ծրագրերը մինչև տարեվերջ ամբողջական ծավալով ու որակով ավարտելու նպատակով: Հերթական աշխատանքային այցով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Նոր Հաճն և Գետամեջ...

Կոտայքի մարզի պատանի կարատեիստները՝ Եվրոպայի չեմպիոններ 24.10.2019
Վերջերս ՌԴ Օդենցովո քաղաքում տեղի է ունեցել ավանդական կարատեի Եվրոպայի մեծահասակների 34-րդ, մանկապատանեկան 6-րդ գավաթի և 1 սիրողական գավաթի առաջնություններ, որին մասնակցել է նաև Ավանդական կարատե - դո ֆեդերացիան՝ նախագահ, սև գոտի 5- րդ դան Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ: Առաջնություններին մասնակցել և հաղթանակներով են վերադարձել նաև Կոտայքի մարզից մեկնած 8 պատանի մարզիկները՝ նվաճելով 6 ոսկե և 2 արծաթե մեդալներ: Մարզիկներից 7-ը Հրազդանի, 1-ը՝ Աբովյանի հանրակրթական...
Այսօր Կոտայքի մարզպետարանում «Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոն»-ի կողմից կազմակերպվել էր սեմինար, որի նպատակն էր մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, Սոցիալական աջակցության Հրազդանի տարածքային գործակալության, ինչպես նաև մարզային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մանրամասն ներկայացնել կենտրոնի գործունեությունն ու ծրագրերը: Կենտրոնի և նրա...

«Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ը ձեռք է բերել աուդիոմետրիայի սարք 24.10.2019
«Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ը տեղեկացնում է, որ «Քիթ -կոկորդ - ականջաբան»-ի կաբինետի համար ձեռք է բերվել աուդիոմետրիայի սարք: Այն թույլ կտա հիվանդների ախտորոշումն ու բուժումն իրականացնել ավելի որակյալ և արդյունավետ կերպով՝ ժամանակակից բժշկության չափանիշներին համապատասխան: Նշենք, որ Աուդիոմետրիան լսողության սրության ախտորոշման մեթոդ է, որն օգտագործվում է լսողության կորստի աստիճանը եւ տեսակը որոշելու համար:

Իրազեկում է Գառնիի համայնքապետարանը 23.10.2019
Գառնիի համայնքապետարանից հայտնում են, որ «Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհի վերանորոգում» ենթածրագրի շրջանակում, դեպի Գառնի ձոր և սիմֆոնիա տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքները արագ և արդյունավետ կատարելու համար ճանապարհի ժամանակավոր փակման համար Գառնիի համայնքապետարանը 2019 թվականի նոյեմբերի 4-ին կանցկացնի հանրային լսում, որի արդյունքում էլ կորոշվի ճանապարհի ժամանակավոր փակման հարցը:

Կոտայքի մարզի պատանի շախմատիստները զբաղեցրել են երկրորդ տեղը 23.10.2019
Հոկտեմբերի 17-19-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի դպրոցում կայացել է ՀՀ դպրոցականների « 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրում ընդգրկված շախմատի եզրափակիչ մրցաշարը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքականների մասնակցությամբ: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 10 մարզիկներ՝ 5 տղա և 5 աղջիկ: Մեր մարզից մրցաշարին մասնակցած մարզիկներն են • Հրաչյա Անանյան՝ Աբովյան • Արամայիս Ավալյան՝ Բյուրեղավան • Հակոբ...


