Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ակունքը ճանաչվել է տարվա լավագույն համայնք

11.11.2019

Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 23-ամյակի առթիվ, տեղի է ունեցել ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը:

Այն 2006 թվականից սկսած անցկացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ:

Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, մարզպետարանների, համայնքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մրցանակաբաշխության ընթացքում հայտնի են դարձել 4 հիմնական և 5 հատուկ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքները:
«Լավագույն համայնք 2019» անվանակարգում սահմանվել է երկու մրցանակ՝ մեկ գյուղական եւ մեկ քաղաքային համայնքի համար: Տարվա լավագույն համայնքներն են Գորիսն ու Ակունքը:

Նշենք, որ մրցանակը Ակունքին շնորհվել է համայնքի բնակավայրերի համաչափ զարգացմանն ուղղված միջոցառումների, խոշոր և ծավալուն ծրագրերի իրականացման, համայնքային ռեսուրսների արդյունավետ կառավարման, տնտեսության համար բարենպաստ պայմանների ստեղծման և բնակիչների բարեկեցության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների համար:

Ավելին` սկզբնաղբյուր կայքում`

http://www.mtad.am/hy/news/item/2019/11/11/mtadham11/

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22