Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մրգաշեն համայնքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ

11.11.2019

Կոտայքի մարզի համայնքներում շարունակվում են արագ տեմպերով իրականանալ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության սուբվենցիոն ամենատարբեր ծրագրեր:

Պետական բյուջեի աջակցությամբ այս օրերին ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում նաև Մրգաշեն համայնքում:

Ասֆալտապատվում և փոսալցվում են համայնքի` առավել անմխիթար վիճակում գտնվող 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ փողոցների ճանապարհահատվածները. 7-րդ փողոցի ճանապարհահատվածի կեսը կապիտալ ասֆալտապատվում է:

Շահած պայմանագրի արժեքը 7.458.083 դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը կազմում է 3.356.137 դրամ (45 %), իսկ համայնքի ներդրումը` 4.101.945 դրամ (55 %);
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57