Նորություններ
Լրահոս

Լեռնանիստ համայնքում բարելավվում է գիշերային լուսավորության համակարգը 19.11.2019
Լեռնանիստի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ օրերս Լեռնանիստ համայնքում գիշերային լուսավորության համակարգի առկա լուսատուները մասամբ փոխարինվել են LED էներգախնայող լուսատուներով։ Աշխատանքները շարունակական են և մաս են կազմում Լեռնանիստ համայնքում մեկնարկած «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի» ծրագրին, որը կարևոր նշանակություն ունի համայնքային տնտեսության համար. նպաստելու է համայնքի արտաքին լուսավորության համակարգում խնայողական ծախսեր կատարելուն և...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 18.11.2019
Նոյեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Այցի նպատակն էր ծանոթանալ կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին: ՏԿԵ նախարարի և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ուղեկցությամբ վարչապետը այցելել է նախ Եղվարդ խոշորացված համայնք, որտեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է Զովունի բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագիր։ Ջրագծի ընդհանուր երկարությունը շուրջ 1.5 կմ է:...

Ցուցահանդես-վաճառք Հրազդանի 11 հիմնական դպրոցում 18.11.2019
Բարության համաշխարհային օրվա կապակցությամբ Հրազդանի Վ. Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են դպրոցի աշակերտների ձեռագործ իրերն ու ստեղծագործությունները: Դպրոցից տեղեկանում ենք, որ վաճառքից ստացված ամբողջ հասույթը ուղղվելու է 11 հիմնական դպրոցի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար անհրաժեշտ իրերի ձեռքբերմանը:

Ուսանողության օրվա կապակցությամբ Կոտայքի մարզպետը հանդիպել է ուսանողներին 18.11.2019
Ուսանողության օրվա կապակցությամբ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպել է մարզի 5 քոլեջների ուսանողների հետ: Աշխատանքային երկուշաբթին մեկնարկել է Աբովյանի պետական քոլեջում, որտեղ մարզպետը զրուցել Է ուսանողների և ուսումնական գծով պատասխանատուների հետ. «Ուսանողների և երիտասարդների դերը տարբեր ամբիոններից բազմիցս արժևորվել է, բայց կա մի շատ կարևոր դիտարկում, որի մասին ցանկանում եմ առանձնակի ընդգծել. ներկայում մեր պետությունը քաղաքական մշակույթի այլ...
Չարենցավանի քաղաքային պոլիկլինիկայի մասնաշենքի բացմանն ընդառաջ այսօր առավոտից բժշկական կենտրոնի հարակից տարածքում համայնքի կողմից իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ: Հիշեցնենք, որ Չարենցավանի բժշկական կենտրոնի՝ շուրջ 15 տարի շարունակ լքված եռահարկ մասնաշենքը հիմնանորոգվել եւ կահավորվել է բացառապես մարզային ենթակայության այս բուժ.կենտրոնի բյուջեի խնայողությունների հաշվին: Շենքն ունի երկու մուտք, երեք հարկ: Մասնաշենքի հիմնանորոգված հարկաբաժնում կտեղակայվեն...
Նոյեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի հրաձգարանում ավարտվել են Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող հրաձգության մրցումները: Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Պետրոս Ղևոնդյանի և Քասախ համայնքի N1 միջնակարգ դպրոցների աշակերտներով համալրված մարզի հրաձգության հավաքական թիմը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած մրցաշարում թիմային հաշվարկով գրավել է երկրորդ տեղը՝...


