Նորություններ
Լրահոս

Սոլակում ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն ընթացքի մեջ են 15.10.2019
Սոլակի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ համայնքի Երիտասարդական թաղամասի 5-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները ինտենսիվ փուլ են մտել: Հիշեցնենք, որ պետական բյուջեի աջակցությամբ, կառավարության սուբվենցիոն ծրագրով Սոլակում իրականացվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ: Նշված փողոցի ճանապարհահատվածը երբևէ չի ասֆալտապատվել: Աշխատանքների ավարտին համայնքը նաև Երևան-Սևան մայրուղուն կապող ամենակարճ ճանապարհը կունենա:

Նոր Գեղի համայնքում տեղի է ունենալու «Խնձորի փառատոն» 15.10.2019
Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում տեղի է ունենալու «Խնձորի փառատոն»՝ կազմակերպված Նոր Գեղիի համայնքապետարանի կողմից: Այս օրերին Նոր Գեղի համայնքում փառատոնի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Միջոցառումը մեկնարկելու է Նոր Գեղիի Սբ․ Հովհաննես եկեղեցում՝ խնձորի և խնձորենու օրհնության կարգով, իսկ բուն միջոցառումը սկսվելու է ժամը 15:00-ին՝ Նոր Գեղիի մշակույթի կենտրոնին հարակից տարածքում: Փառատոնի ընթացքում նախատեսվում է խնձորի...

Հրազդանի Վանատուր թաղամասում կառուցվել է նոր ջրագիծ, իսկ Երիտասարդական թաղամասում՝ նոր կոյուղագիծ 15.10.2019
Կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի 1073-Ն որոշմամբ հաստատված առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրով Կոտայքի մարզի Հրազդան համայնքում ավարտվել են Վանատուրի Նոր թաղամասի ջրագծի կառուցման աշխատանքները, որի արդյունքում երկար տարիներ այդ թաղամասի բնակիչներին հուզող և կենսական կարևորություն ունեցող խմելու ջրի խնդիրն այլևս լուծվել է : Շահած ծրագրի արժեքը 13.320.000 դրամ է. ևս 1.150.000 դրամ համաֆինանսավորել է Հրազդանի համայնքապետարանը: Կառավարության...

Կոտայքի մարզպետը մասնակցել է ՏԿԵՆ-ում անցկացված աշխատանքային խորհրդակցությանը 15.10.2019
Հոկտեմբերի 14-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին մասնակցել են նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ու վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ Խորհրդակցության օրակարգի շրջանակներում մարզպետներին է ներակայացվել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով...

Արամուսում կկառուցվի մանկապարտեզի շենք 14.10.2019
Արամուսի համայնքապետարանում տեղի է ունեցել Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված Արամուսի մանկապարտեզի շենքի կառուցման համար հայտարարված մրցույթը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Բազալտ Շին» Ա.Կ.-ն: Շահած պայմանագրի արժեքը շուրջ 146 000 000 դրամ է, որից 50%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 50%-ը՝ համայնքի: Շուրջ 3800 բնակիչ ունեցող համայնքը կունենա մոտ 1.750 ք/մ ընդհանուր մակերեսով մանկապարտեզ՝ նախատեսված 6 խմբերի համար:...

Կոտայքի մարզում իրականացվել է շաբաթօրյակ և ծառատունկ 14.10.2019
Հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի համայնքներում, մարզային ենթակայության կրթական և առողջապահական հաստատություններում անց է կացվել մարզային շաբաթօրյակ: Շաբաթօրյակի ընթացքին հետևել են մարզպետի տեղակալը, օգնականներ, խորհրդականներ, ստորաբաժանումների ղեկավարներ: Նրանք շրջել են մարզի տարբեր համայնքներով, այցելել են բուժ.հիմնարկներ և ուսումնական հաստատություններ: Նշենք, որ շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցել են պատանիներն ու երիտասարդները: Հավելենք, որ...