Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքում գործող 7 սպանդանոցներում կան բոլոր պայմանները գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնելու համար

16.01.2020

 Ըստ Սննդի Անվտանգության Տեսչական Մարմնի տարածած հայտարարության, 2020 թվականի հունվարի 15-ից գործողության մեջ է դրվելու Կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 142 –Ն որոշումը, որը հիմնված է «Անասնաբուժության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ կետի վրա:

 Որոշման մեջ, մասնավորապես, նշված է գյուղատնտեսական կենդանիների սպանդի և մորթի կարգը:

 Հայտնում ենք, որ Կոտայքի մարզում գործում են 7 սպանդանոցներ, որտեղ կան բոլոր հնարավորությունները գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնելու համար:

 Նշենք նաև, որ ծիսակատարությունների (ծնունդ, հարսանիք, սգո արարողություն) նպատակով նախատեսված  մորթն առայժմ թույլատրվում է իրականացնել բակերում:

 Այլ մարզերի համեմատությամբ Կոտայքի մարզում առավել թվով սպանդանոցների առկայությունը նկատի ունենալով՝ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը հորդորում է գյուղատնտեսական կենդանիների մորթը և սպանդը, այնուամենայնիվ, իրականացնել մարզի սպանդանոցներում, քանի որ բակում սպանդի ենթարկված անասունը չի կարող վաճառվել օրինական մսի վաճառքի կետերում վերը նշված կարգի համաձայն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարզում գործող սպանդանոցների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն կամ զանգահարել 0223 2-32-40 հեռախոսահամարով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32