Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գեղաշենի համայնքապետարանը հրավիրում է հանրային լսումների

Գեղաշենի համայնքապետարանը հրավիրում է հանրային լսումների 20.11.2019

 Գեղաշենի համայնքապետարանը  շահագրգիռ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու 2019 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ կազմակերպվող Գեղաշեն համայնքի վարչական տարածքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին։  Համայնքապետարանը տեղեկացնում է, որ շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարկված Գեղաշեն համայնքի վարչական տարածքում 2020 թվականի տեղական...

ՀՀ 2020 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք մրցույթի համար հայտ Է ներկայացրել Հրազդան համայնքը

ՀՀ 2020 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք մրցույթի համար հայտ Է ներկայացրել Հրազդան համայնքը 19.11.2019

 2019 թվականի հուլիսի 22-ին ավարտվել է  ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթի առաջին փուլը, առջևում հաջորդ փուլն է՝ փորձագիտական այցելություններ եւ քվեարկություն կարճ հաղորդագրությամբ (sms):  «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մասնակցելու համար հայտ են ներկայացրել՝ Արմավիրը, Կապանը, Հրազդանը, Գավառը և Գորիսը:  Ըստ կարգի,  «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն եւ...

Բացառիկ դասական երաժշտության երեկո Չարենցավանում

Բացառիկ դասական երաժշտության երեկո Չարենցավանում 19.11.2019

Վահագն Մարգարյանը եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական նվագախումբը նոյեմբերի 26-ին ժամը 19:00 – 20:30-ին հանդես կգան Չարենցավանի երաժշտական դպրոցի բեմում։ Համերգին մասնակցում են նաեւ՝ Իրինա Զաքյան- սոպրանո (ՀՀ վաստակավոր արտիստ) Սիլվա Պետրոսյան - սոպրանո Համերգն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հավելյալ տեղեկությունների եւ տոմսեր ձեռք բերելու համար կարող եք զանգահարել՝ 044123607 կամ դիմել Չարենցավանի երաժշտական դպրոց։  

Լեռնանիստ համայնքում բարելավվում է գիշերային լուսավորության համակարգը

Լեռնանիստ համայնքում բարելավվում է գիշերային լուսավորության համակարգը 19.11.2019

 Լեռնանիստի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ օրերս Լեռնանիստ համայնքում գիշերային լուսավորության համակարգի առկա լուսատուները մասամբ փոխարինվել են LED էներգախնայող լուսատուներով։  Աշխատանքները շարունակական են և մաս են կազմում Լեռնանիստ համայնքում մեկնարկած «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի» ծրագրին, որը կարևոր նշանակություն ունի համայնքային տնտեսության համար. նպաստելու է համայնքի արտաքին լուսավորության համակարգում խնայողական ծախսեր կատարելուն և...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 18.11.2019

 Նոյեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր:  Այցի նպատակն էր ծանոթանալ կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին:  ՏԿԵ նախարարի և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ուղեկցությամբ վարչապետը այցելել է նախ Եղվարդ խոշորացված համայնք, որտեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է Զովունի բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագիր։ Ջրագծի ընդհանուր երկարությունը շուրջ 1.5 կմ է:...

Ցուցահանդես-վաճառք Հրազդանի 11 հիմնական դպրոցում

Ցուցահանդես-վաճառք Հրազդանի 11 հիմնական դպրոցում 18.11.2019

Բարության համաշխարհային օրվա կապակցությամբ Հրազդանի Վ. Սարոյանի անվան N11 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են դպրոցի աշակերտների ձեռագործ իրերն ու ստեղծագործությունները: Դպրոցից տեղեկանում ենք, որ վաճառքից ստացված ամբողջ հասույթը ուղղվելու է 11 հիմնական դպրոցի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար անհրաժեշտ իրերի ձեռքբերմանը:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 17:32:41