Նորություններ
Լրահոս

Բյուրեղավանի համայնքապետարանը հրավիրում է բաց լսումների 22.11.2019
Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքի բոլոր բնակավայրերում 2019 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 26-ը ներառյալ կազմակերպվող Բյուրեղավան համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների 2020 թվականի տեսակները,...

Կոտայքի մարզային ենթակայության 90 դպրոցներից 48-ում միայն 2019 թվականի ընթացքում իրականացվել են 116 մլն դրամի վերանորոգման, վերազինման և ներքին հարդարման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվել են բացառապես դպրոցների բյուջեների սեփական խնայողությունների հաշվին, բացառությամբ մի քանի համայնքների դպրոցների, որոնց վերանորոգման աշխատանքներին օժանդակել են նաև համայնքապետարանները (համայնքների կողմից շուրջ 3.800.000 դրամ է հատկացվել, 112. 200. 000 դրամի աշխատանքներ իրականացվել են...

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ.Կոտայքի մարզպետը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի վճիռը 21.11.2019
Կոտայքի մարզի Աբովյան համանքի ղեկավարը 2019թ. մայիսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Կոտայքի մարզպետի 2019թ. ապրիլի 4-ի N 79-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: 2019թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչական դատարանի կողմից հայցը բավարարվել էր: ՀՀ Կոտայքի մարզպետը 2019թ. նոյեմբերի 19-ին բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ բեկանելու ՀՀ վարչական դատարանի վճիռը, քանի որ այն չի բխում արդարադատության շահերից, և դատարանը ընդհանրապես քննարկման...

Անտառային թափուկի ձեռքբերման գործընթացը շարունակվում է 20.11.2019
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը տեղեկացնում է, որ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1535-Ն որոշմամբ (ՀՀ անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների կողմից ոչ արտադրական (ոչ արդյունագործական) նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնություն սահմանելու մասին)` 2011 թվականին Գյուղատնտեսության, Բնապահպանության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարների համատեղ հրամանով սահմանված ցանկի համաձայն մինչ օրս...

Մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում կանանց կոնսուլտացիաների և ընտանեկան բժիշկների մասնակցությամբ 20.11.2019
Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ Առողջապահության նախարարի՝ բժշկական անձնակազմերի հետ հանդիպումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 2923–Ա հրամանով սահմանված հանդիպում-քննարկում մարզի բուժ.կենտրոնների կանանց կոնսուլտացիաների և խոշոր համայնքների՝ մեծ թվով հղիներ սպասարկող ԱԱՊ ընտանեկան բժիշկ-մասնագետների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի...

Բյուրեղավանի հանրային այգու կառուցման աշխատանքներն ավարտվել են 20.11.2019
Կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, պետական բյուջեի աջակցությամբ Բյուրեղավանում իրականացված հանրային այգու կառուցման աշխատանքներն ավարտվել են: Հիշեցնենք, որ տարածքում ժամանակին ինքնակամ շինություններ էին և մեծ քանակությամբ կուտակված շինարարական աղբ: Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ և համակարգված փոխգործակցության արդյունքում հիմա տարածքն արդեն կանաչապատ է՝ շրջապատված եղևնիներով և այլ դեկորատիվ ծառերով, մեծահասակների...