Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետի մոտ քննարկվել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» վարկային ծրագրի ընթացքը

19.12.2019

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման»
վարկային ծրագրի ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանին:

 Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:

 Մարզպետը հետաքրքրվել է, թե ի՞նչ փուլում է գտնվում ծրագիրը՝ հաշվի առնելով, որ համայնքների կողմից այս պահին 2020 թվականի բյուջեների պլանավորման և հաստատման գործընթաց է մեկնարկել:

 «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանը մարզպետին ներկայացրել է, որ ծրագրով նախատեսված Հրազդանի սանիտարական աղբավայրի և երկու՝ Ակունքի և Մարտունիի փոխաբեռնման կայանների կառուցման նախագծերը պատրաստ են, շինարարական մրցույթն արդեն հայտարարված է և կկայանա 2020 թվականի հունվարի 20-ին:

 Ըստ ամենայնի, շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2020 թվականի գարնանից, իսկ առավելագույնը 2021 թվականի աշնանը Հրազդան քաղաքի վարչական տարածքում սանիտարական աղբավայրը կշահագործվի:

 Մարզպետի դիտարկմանը, թե արդյոք ծրագիրը ենթադրու՞մ է մարզի ծխացող աղբավայրերի լիկվիդացում, Ս. Համբարձումյանը նշել է, որ ՏԿԵՆ կողմից նախատեսվում է ծխացող աղբավայրերի լիկվիդիացումն այլ ծրագերի շրջանակներում իրականացնել:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնիկական համալրվածության, աշխատուժի և ծրագրի վերաբերյալ այլ հարցեր ու խնդիրներ ևս:

 Մարզպետը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ մանավանդ, որ այն միտված է երկու մարզերում աղբահանության արդյունավետ համակարգի ներդրմանը՝ մեկընդմիշտ լուծելով նաև ծխացող աղբավայրերի խնդիրը:

 Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքված համաձայնագրով Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում իրականացվում է կոշտ թափոնների կառավարման վարկային ծրագիր, որով նախատեսվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Եվրոպական Միության չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցել (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները) և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ:

 Ծրագրված է նաև Կոտայքի մարզի Ակունք և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում 2 բեռնման կայաններ կառուցել, ձեռք բերել թափոնների հավաքման բեռնատարներ, կոնտեյներներ (արկղեր), աղբավայրի շահագործման աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումներ եւ այլն:

 Վարկառուներ են ճանաչվել Կոտայքի եւ Գեղարքունիքի 12 քաղաքային համայնքները;

 Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 միլիոն եվրո է, որից 5,5 միլիոն եվրոն վարկային միջոց է, 5,5 միլիոնը՝ դրամաշնորհ: Երաշխավորը ՀՀ կառավարությունն է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:31:16