Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նորոգման  աշխատանքներ Հրազդանի համայնքային ենթակայության կառույցներում

Նորոգման աշխատանքներ Հրազդանի համայնքային ենթակայության կառույցներում 02.12.2019

 Հրազդանի համայնքապետարանի տեղեկատվական հարթակներից իրազեկվում ենք, որ ձմռանն ընդառաջ համայնքի թիվ երկու երաժշտական դպրոցի մուտքի հին դուռն ու կողային պատուհանները փոխարինվել են եվրոպական արտադրության դռներով և պատուհաններով:  Բարեկարգման աշխատանքներ են ընթանում նաև թիվ 6 մանկապարտեզի շենքում: Շենքի մի մասնաշենքում այս պահին տեղադրվում են լոկալ ջեռուցման մարտկոցներ:  

Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 29.11.2019

Այսօր Կոտայքի մարզպետարանում և մարզպետարանի Աբովյանի ներկայացուցչությունում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Տարաբնույթ հարցերով դիմած շուրջ 22 քաղաքացիների ընդունել են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը: Քաղաքացիները հիմնականում դիմել էին սոցիալական, իրավական, քաղաքաշինական, հողաշինական, կրթական, զբաղվածության հարցերով: Կային նաև տարաբնույթ ծրագրեր ներկայացրած քաղաքացիներ: Բարձրացված մի շարք հարցերի տեղում...

Գեղաշեն համայնքում բարելավվում է գիշերային լուսավորության համակարգը

Գեղաշեն համայնքում բարելավվում է գիշերային լուսավորության համակարգը 29.11.2019

 Գեղաշեն համայնքում արտաքին լուսավորության ցանցի ընդլայնումը շարունակվում է:  Համայնքի 4-րդ փողոցի 1-ին նրբանցքում (գերեզմանոցի ճանապարհ) և 3-րդ թաղամասի 6-րդ փողոցում տեղադրվում են LED էներգախնայող լուսատուներ։  Համայնքապետարանը տեղեկացնում է, որ ծրագրի իրականացումը կարևոր է համայնքային տնտեսության զարգացման համար, նպաստում է համայնքի արտաքին լուսավորության համակարգում խնայողական ծախսեր կատարելուն և լուսավոր փողոցներ ունենալուն:  Աշխատանքները շարունակական են;...

Աղվերանի անտառներում սոճի ծառերի սպանդ չի իրականացվել. հերքման պահանջ

Աղվերանի անտառներում սոճի ծառերի սպանդ չի իրականացվել. հերքման պահանջ 29.11.2019

29.11.2019թ, ժամը 14:32-ին Shamshyan.com կայքում հրապարակված «ՇՏԱՊ. 40-ից ավելի հսկայական սոճի ծառերի սպանդ Կոտայքի մարզում. Աղվերանի անտառում ծառերի իսկական ջարդ են իրականացրել. ու՞ր է նայում մարզի ոստիկանությունը» վերնագրով հրապարակման վերաբերյալ ներկայացնում ենք պարզաբանում և հերքման պահանջ: Ինչպես հաղորդեցին «Հրազդանի անտառտնտեսություն»-ից, տվյալ տարածքները եղել են ձնաջարդ տարածքներ, որտեղ առկա ծառերը դեռևս գարնանը տեղացած ձյան հետևանքով կոտրվել էին և...

Կոտայքի մարզպետը զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին է ներկայացրել Լեռնանիստի, Թեղենիքի և Բուժականի զբոսաշրջային գրավչությունն ու հեռանկարները

Կոտայքի մարզպետը զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին է ներկայացրել Լեռնանիստի, Թեղենիքի և Բուժականի զբոսաշրջային գրավչությունն ու հեռանկարները 28.11.2019

Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզը Հայաստանի Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է: Մեր մարզը նաև իր ուրույն տեղն ունի զբոսաշրջության ոլորտում: Արդեն իսկ ունենք տուրիզմի էպիկենտրոններ, որոնք տեղական տուր-օպերատորների համար համարվում են  #MustVisit վայրեր: Սակայն բացի ձեզ հայտնի վայրերից Կոտայքի մարզն ունի դեռ առանձնապես չբացահայտված, բայց զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող բնակավայրեր, որոնցից յուրաքանչյուրն իր հյուրերին կարող է առաջարկել և՛ յուրատեսակ կացության պայմաններ, և՛...

 Ցուցադրվելու են մարզի 26 գեղանկարիչների թվով 63 ստեղծագործություններ

Ցուցադրվելու են մարզի 26 գեղանկարիչների թվով 63 ստեղծագործություններ 28.11.2019

 Կոտայքի մարզպետարանը նոյեմբերի 30-ին ժամը 12:00-ին մարզի արվեստասեր հասարակությանը հրավիրում է ներկա գտնվելու Աբովյանի պետական քոլեջի ցուցասրահում կայանալիք Կոտայքի մարզի գեղանկարիչների ցուցահանդեսի բացմանը:  Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ցուցահանդեսը բաց է մինչև դեկտեմբերի 10-ը: Ցուցադրվելու են մարզի 26 գեղանկարիչների թվով 63 ստեղծագործություններ:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 17:32:41