Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ամփոփում է 2019 թվականը

30.12.2019

 

2019 թվականը բարենպաստ էր առողջապահության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու առումով:

 Ընթացիկ տարում  առողջապահության ոլորտում իրականացվել են հետևյալ աշխատանքները

1. Տնտեսված սեփական միջոցների հաշվին վերանորոգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում: Կազմակերպված շինարարական աշխատանքների նպատակն էր տրամադրվող բժշկական ծառայությունների կենտրոնացումը մեկ շենքում` պոլիկլինիկ մասնաշենքը հիվանդանոցային մաս տեղափոխելու միջոցով, որի արդյունքում ազգաբնակչության համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ՝ մատչելի բուժօգնության համար: Վերանորոգման և գույքով հագեցման նպատակով ծախսվել է մոտ 91 մլն. ՀՀ դրամ:

2.Բժշկական հաստատությունները նորագույն բժշկական տեխնիկաներով համալրելը մարզի կարևորագույն խնդիրներից է:
«Ռ.Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի քիթ-կոկորդ-ականջաբանի կաբինետի համար տնտեսած միջոցների հաշվին ձեռք է բերվել աուդիոմետրիայի սարք (2 մլն 450 հազար դրամ արժողությամբ) և ֆիբրոգաստրոսկոպ` հալոգենային լույսի աղբյուրով (5մլն 500 հազար դրամ արժողությամբ): Այն թույլ կտա հիվանդների ախտորոշումն ու բուժումն իրականացնել ավելի որակյալ և արդյունավետ կերպով՝ ժամանակակից բժշկության չափանիշներին համապատասխան:

Հղիներին բարձրորակ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու, ինչպես նաև վերջիններիս արտահոսքը մարզից կանխելու նպատակով «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ –ի կողմից 2019 թվականի ընթացքում ձեռք է բերվել ուլտրաձայնային և դոպլեր ստացիոնար հետազոտման սարք (10 մլն 500 հազար դրամ արժողությամբ):

3. 2019 թվականին դիտվել է վճարովի ծառայություններից գոյացած դրամական մուտքերի աճ՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (նոյեմբեր ամսվա դրությամբ) կազմելով շուրջ 191 մլն դրամ:

4. 2019 թվականի ընթացքում Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին և «Ռ.Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրվել են հավելյալ բյուջետային միջոցներ՝ միտված մարզում շտապ օգնության որակի արդյունավետության բարձրացմանը, կանչերի արագ սպասարկմանն ու անխափան աշխատանքի կազմակերպմանը, շտապ բժշկական ծառայության վերազինմանը և համալրմանը,

մասնավորապես

• 2019թ. ամռան ամիսներին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին մայրուղու Երևան-Սևան հատվածում շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են իրականացվել երեք հենակետերում, որոնց ընթացքում սպասարկվել է 41 անձ (2018թ.՝ 37 անձ)
• Հանքավանի ձորում տեղակայված մանկապատանեկան ճամբարներում հանգստացող երեխաների շուրջօրյա անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվել է «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ-ի միջճամբարային մեկուսարանում՝ բուժանձնակազմի շուրջօրյա հերթապահությունների միջոցով
• 2019 թվականի ընթացքում Կոտայքի մարզպետարանը աջակցել է մարզի վարչական տարածքում անցկացված մի շարք մշակութային միջոցառումների անցկացմանը՝ ապահովելով մասնակիցների անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը, որի համար ՀՀ սփյուռքի գրասենյակի հանձնակատարի կողմից Մարզպետարանը և համապատասխան ստորաբաժանումը արժանացել են շնորհակալագրերի:

5. 2019 թվականի ընթացքում Կոտայքի մարզպետարանը ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում առողջարանային-վերականգնողական բուժման ուղեգրեր է տրամադրել 18 անձի «Վանաձոր ԱՍԱՐ» առողջարանում բուժում ստանալու նպատակով:
20 երեխաների նրանց 18 խնամակալների հետ տրամադրվել են ուղեգրեր Ջերմուկի «Արարատ» մոր և մանկան առողջարանում վերականգնողական բուժումը կազմակերպելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57