Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին 06.11.2019
Այսօր մարզպետարանում տեղի է ունեցել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը նշել է, որ այցելել է «ՍՕՍ մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի Կոտայքի մասնաճյուղ, ծանոթացել կատարված աշխատանքների տպավորիչ ծավալներին, ապա այցելել է նաև Հրազդանի «Երեխաների աջակցության հիմնադրամ»: Աշխատանքային հանդիպման ընթացքում Ռոմանոս Պետրոսյանն ու Զարեհ Սինանյանը նախ...

Կոտայքի մարզպետը ՏԿԵՆ-ում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության 06.11.2019
Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացված աշխատանքային խորհրդակցությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականին, ընդերքօգտագործման ոլորտում առկա խնդիրներին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Ի թիվս օրակարգային հարցերի՝ փոխնախարար Լիլիա Շուշանյանը նախարարին և մարզպետներին է ներկայացրել մարզերի վարչական տարածքներում...

Վերանորոգվում է Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական շենքը 06.11.2019
Մարզի համայնքներում շարունակվում են լայն թափով իրականացվել սուբվենցիայի շրջանակներում հաստատված ամենատարբեր ծրագրեր: Հաստատված ևս մեկ սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական շենքը: Ծրագրի ընդհանուր արժեքը 6 489 000 դրամ է, որից 2.920. 050 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 3 568 950 դրամը (55% )՝ համայնքի բյուջեի: Նշենք, որ վարչական շենքում են տեղակայված նաև գյուղի ամբուլատորիան ու գրադարանը:

2020 թվականին պետական բյուջեի միջոցներով նորոգվելու է Նոր Գեղիի պետական գյուղատնտեսական քոլեջը 06.11.2019
Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ պաշտոնական կայքը, 2020 թվականի պետական բյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրված հատկացումներով հիմնովին կնորոգվի և կվերակառուցվի 8 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Ցանկում ընդգրկված է նաև Նոր Գեղիի՝ ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը: Նոր Գեղիի համայնքապետարանից տեղեկացանք, որ ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը...

Վերակառուցվում է Ակունք համայնքի Կապուտան բնակավայրի մանկապարտեզի շենքը 05.11.2019
Մարզի բոլոր համայնքներն ու բնակավայրերը նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովելը մարզային խնդիրների լուծման տեսանկյունից համարվում է առաջնահերթություն: Համայնքներ կատարած աշխատանքային այցերի ընթացքում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բազմիցս կարևորել է նախադպրոցական կրթության անհրաժեշտությունը՝ որպես իրավագիտակից քաղաքացի դաստիարակելուն ուղղված կարևորագույն օղակ: Եվ ահա, ուրախությամբ ենք արձանագրում, որ պետական բյուջեի աջակցությամբ, տարածքային կառավարման և տեղական...

Հրազդան համայնքն արդեն ունի բազմաֆունկցիոնալ էքսկավատոր 05.11.2019
Հրազդանի համայնքապետարանի տեղեկատվական հարթակներից իրազեկվում ենք, որ համայնքն արդեն ունի նոր JCB մակնիշի բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, որի միջոցով համայնքում բարեկարգման աշխատանքներն առավել արդյունավետ կիրականացվեն: Այն ձեռք բերելու համար Հրազդանի համայնքապետարանը դիմել էր ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը և ստացել դրական պատասխան: Ինչպես հայտնեցին համայնքապետարանից, բազմաֆունկցիոնալ էքսկավատորը ՀՀ տարածքային զարգացման և...