Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը հանդիպել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժ.անձնակազմի և քաղաքացիների հետ

14.01.2020

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել է Եղվարդ՝ հանդիպելու Նաիրի բժշկական կենտրոնի բուժ.անձնակազմի և քաղաքացիների հետ:

 Լրագրողների հետ զրույցում մարզպետը կարծիք է հայտնել, որ ծննդօգնության բաժանմունքը չպետք է փակվի, այլ պետք է վերազինվի և գործի:

 «Այսօր հանդիպում եմ ունեցել ՀՀ Առողջապահության նախարարի հետ: Բավականին արդյունավետ զրույց ենք ունեցել:

 Մանրամասն քննարկել ենք բոլոր փաստերը: Առաջ եմ բերել փաստարկումներ, որոնք որպես մարզում տարածքային կառավարում իրականացնող մարմնի ներկայացուցիչ և նաև որպես մարզի բնակիչ, ավելի խորությամբ եմ պատկերացնում, օրինակ որոշ գյուղերի հեռավորությունը և այլն:

 Պետք է արձանագրենք, որ մենք քաղաքացիակենտրոն քաղաքականություն ենք վարում, մեր քաղաքացու շահը դոմինանտ է, որը, բնականաբար, պետք է ճիշտ համադրել պետական շահի հետ:

 Ծնելիության աճը, մեր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը մեր որդեգրած քաղաքականության առաջնահերթություններից է», -քաղաքացիների և լրագրողների հետ զրույցում նշել է մարզպետը:

 Նա հայտնել է նաև, որ այս պահին Եղվարդ քաղաքն ունի ծննդատուն, որն աշխատում է ամբողջ հզորությամբ; Ավելին, 2019 թվականին ծնունդների թվաքանակի առումով բաժանմունքը դրական դինամիկա է արձանագրել 2018 թվականի համեմատությամբ, սակայն, ինչ խոսք, գլոբալ առումով ապահով, պատշաճ բուժ.սպասարկում իրականացնելու խնդիր կա, որը պետք է լուծել:
Մարզպետը  ավելացրել է նաև, որ 2-3 օրվա ընթացքում նախարարը կառավարությունում կներկայացնի բոլոր այն փաստարկները, որոնք այսօր հնչել են իր եւ մյուս մարզպետների կողմից և հույս հայտնել, որ Եղվարդի ծննդօգնության բաժանմունքի հարցով կլինի դրական լուծում։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36