Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Եղվարդում անց է կացվելու սամբոյի՝ պատանիների մարզային ընտրական առաջնությունը

15.01.2020

 Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիայի միջոցառումների օրացույցային պլանով նախատեսված ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզի Եղվարդի մարզային ենթակայության մանկապատանեկան մարզադպրոցում անց է կացվելու սամբոյի՝ Կոտայքի մարզի պատանիների նախընտրական առաջնությունը, որի արդյունքում 10 քաշային կարգերում մրցանակային տեղեր զբաղեցրած պատանի մարզիկները իրավունք են ստանալու  փետրվարի 29-ից մարտի 2-ը մասնակցելու Երևանում կայանալիք  հանրապետական սամբոյի առաջնությանը:

 Մրցաշարի մեկնարկը կտրվի հունվարի 18-ին ժամը 11:00-ին. արդյունքները կամփոփվեն նույն օրը:

 Մարզային առաջնությանը մասնակցելու են Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի, Բյուրեղավանի, Նոր Հաճնի, Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցների պատանի մարզիկները:

 Մարզային առաջնության ղեկավարությունը, ըստ հաստատաված կանոնակարգի, իրականացնելու է Կոտայքի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժինը Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18