Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել 2020 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը

13.01.2020

Այսօր մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների, մարզպետի տեղակալների, խորհրդականների, օգնականների մասնակցությամբ տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

 Եվս մեկ անգամ շնորհավորելով տոների կապակցությամբ՝ մարզպետը ներկաների ուշադրությունն է հրավիրել 2020 թվականի ծրագրերի և գլխավոր անելիքների վրա՝ մատնանշելով այն գերակա ուղղությունները, որոնց վրա պետք է առավելագույն ուշադրություն, ջանք, աշխատասիրություն ներդնել՝ ինստիտուցիոնալ առումով մարզում լրջագույն և արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

 Մարզպետը ընդգծել է մարզի բացառապես բոլոր համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը հավուր պատշաճի և ժամանակին կազմակերպելու կարևորությունը՝ այն դիտարկելով առաջնային լուծման խնդիր, որից հետո անդրադարձել է մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին՝ շեշտելով, որ պետք է անել հնարավորը այս տարի առավելագույն թվով հայտեր ներկայացնելու համար՝ միտված համայնքներում կյանքի որակը էապես փոխելուն:

 Անդրադարձ է կատարվել նաև մարզային ենթակայությամբ գործող կրթական և առողջապահական հաստատություններում առկա խնդիրներին և մատնանշվել կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի հաջորդականությունը:

 Քննարկվել են աշխատանքային առաջնահերթությունները, հանձնարարականների ընթացքը, տրվել նոր հանձնարարականներ:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32