Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի կունենա մարզային ՀԿ-ների հետ հանդիպում-քննարկում

Տեղի կունենա մարզային ՀԿ-ների հետ հանդիպում-քննարկում 27.11.2019

Կոտայքի մարզպետարանը մարզում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու ՀՀ Կոտայքի մարզպետարանի և մարզում գործող այլ ՀԿ-ների հետ հանդիպում-քննարկմանը, որի նպատակն է մարզպետարանի հետ համատեղ ստեղծել հարթակ՝ առաջ քաշելով մարզի սոցիալ-հասարակական կյանքին առնչվող խնդիրները, հանդես գալ առաջարկներով՝ ուղղված մարզի զարգացմանն ու համայնքային կյանքի առաջխաղացմանը: Հանդիպմանը մասնակցել ցանկացող բոլոր հետաքրքրված ՀԿ-ների ներկայացուցիչներին մինչև ս.թ...

Դպրոցականների սպարտակիադայի հրաձգության մրցումների արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Կոտայքի մարզի հավաքականը պարգևատրվել է մարզպետի կողմից

Դպրոցականների սպարտակիադայի հրաձգության մրցումների արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Կոտայքի մարզի հավաքականը պարգևատրվել է մարզպետի կողմից 27.11.2019

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր մարզպետարանում ընդունել է Պռոշյան համայնքի Պետրոս Ղևոնդյանի և Քասախ համայնքի N1 միջնակարգ դպրոցների 10-ը աշակերտների, ովքեր նոյեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի հրաձգարանում անցկացված Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող հրաձգության մրցումներին զբաղեցրել են երկրորդ տեղը:  Նշենք, որ մեր մարզի հավաքական թիմն իր արդյունքով զիջել է միայն...

Չարենցավանի քաղաքային զբոսայգին համայնքին վերադարձնելու գործընթաց է մեկնարկել

Չարենցավանի քաղաքային զբոսայգին համայնքին վերադարձնելու գործընթաց է մեկնարկել 27.11.2019

 2005թ.-ին Չարենցավանի քաղաքային զբոսայգին վարձակալության պայմանագրով 25 տարի ժամկետով հանձնվել է «ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ-ԲՀ» ՍՊ ընկերությանը, որը պայմանագրով իրեն վերապահված պարտավորությունները չի կատարել, ինչի արդյունքում զբոսայգին մատնվել է անուշադրության և գտնվել է անբարեկարգ վիճակում:  Կոտայքի մարզպետի հորդորով Չարենցավանի համայնքապետարանը դիմել է տնտեսվարողին՝ առաջարկելով վարձակալության պայմանագիրը լուծել, որից հետո համայնքապետարանը սեփական միջոցներով պատրաստակամություն է...

Կամարիսում ճանապարհներ են ասֆալտապատվել

Կամարիսում ճանապարհներ են ասֆալտապատվել 26.11.2019

 Կամարիսի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ պետական ծրագրի շրջանակներում համայնքի 7-րդ փողոցում իրականացված ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են:  Շուրջ 2 ամիս տևած աշխատանքների արդյունքում փողոցը դարձել է ավելի բարեկարգ ու անցանելի:  

Համայնքի զարգացմանը և շրջակա միջավայրի պահպանությանը միտված աշխատանքներ Նոր Գեղի համայնքում

Համայնքի զարգացմանը և շրջակա միջավայրի պահպանությանը միտված աշխատանքներ Նոր Գեղի համայնքում 26.11.2019

 Նոր Գեղի համայնքում տեղի է ունեցել ծառատունկ բնակիչների և զինվորների մասնակցությամբ:  Շուրջ 300 ծառ է տնկվել Լուսակերտի զորամասի հարակից տարածքում։ Նոր Գեղիի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ համայնքի զարգացմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը միտված համանման նախաձեռնությունները լինելու են շարունակական:  Մեկ այլ՝  համայնքապետարան-բնակիչ համագործակցության արդյունքում Նոր Գեղիի Երկրապահների և Ա. Խաչատրյան փողոցներում 440 մ երկարությամբ նոր կոյուղագիծ է...

Բյուրեղավանում գործելու է քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Բյուրեղավանում գործելու է քաղաքացիների սպասարկման գրասենյակ 26.11.2019

Բյուրեղավանի համայնքապետարանի առաջին հարկում բացվելու է քաղաքացիների սպասարկման գրասենյակ: Այս պահին իրականացվում են գրքասենյակի հիմնանորոգման աշխատանքները, ինչը հետագայում ծառայելու է բնակչությանը: Քաղաքացիների սպասարկման գրասենյակը հիմնվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-13 10:45:31