Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ստեղծվել է աշխատանքային խումբ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով

20.01.2020

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր մարզպետարանում աշխատանքային հանդիպում է ունեցել Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ղեկավար կազմի հետ:

 Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը:

 Հանդիպման նպատակն էր վերհանել և գույքագրել ծննդօգնության բաժանմունքում առկա բոլոր խնդիրներն ու առավելագույն կարճ ժամկետում մշակել ճանապարհային քարտեզ:

 Արդյունքում որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով:

 Մարզպետի կողմից սահմանվել է քառօրյա ժամկետ, որի շրջանակում աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի և ներկայացնի հաշվետվություն

• բժշկական կենտրոնի 2018-2019թթ. ֆինանսական շարժի ու դրամական միջոցների աճի միտումների, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորման հնարավոր աղբյուրների վերաբերյալ
• կադրային քաղաքականության ու կադրերի մասնագիտական որակների վերաբերյալ. հարկ եղած դեպքում վերապատրաստման գործընթաց սկսելու համար
• բաժանմունքում առկա բժշկական սարքերի պիտանելիության և նորացման, ինչպես նաև առաջնային անհրաժեշտության սարքավորումների տեսակների ու ձեռքբերման եղանակների վերաբերյալ
• բաժանմունքում հիվանդասենյակների և ծնարանի ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:

 Վերոնշյալ տեղեկատվության հավաքագրումից հետո այն կդրվի քննարկման. բոլոր այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել մարզպետի լիազորությունների սահմանում, կընդգրվեն մարզպետի աշխատակազմի աշխատանքային օրակարգում, իսկ մարզպետի լիազորություններից դուրս գտնվող խնդիրների լուծման համար Կոտայքի մարզպետը կդիմի ՀՀ Առողջապահության նախարարություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:31:16