Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքում 2019 թվականին ներդրումների ծավալի աճ է արձանագրվել

20.01.2020

2019 թվականի ընթացքում Կոտայքի մարզում կատարված ներդումների ծավալը կազմել է 83,7 մլրդ դրամ 2018 թվականի 49,1 մլրդ դրամի դիմաց:

Աճը 2018 թվականի համեմատ կազմել է 70, 5 %:

Եվ այսպես,

• 2019 թվականի ընթացքում մասնավոր ներդրումների ծավալը կազմել է 63,5 մլրդ դրամ 2018 թվականի 29,9 մլրդ դրամի դիմաց
• պետական բյուջեի հատկացումները՝ 15,8 մլրդ դրամ 2018 թվականի 15,6 մլրդ դրամի դիմաց
• համայնքների ներդրումները՝ 2,1 մլրդ դրամ 2018 թվականի 1,1 մլրդ դրամի դիմաց
• միջազգային ու դոնոր կազմակերպությունների հատկացումները՝ 2,2 մլրդ դրամ 2018 թվականի 2,5 մլրդ դրամի փոխարեն:

2019 թվականի ընթացքում արձանագրված ներդրումների արդյունքում մարզում ստեղծվել են 2260 աշխատատեղեր 2018 թվականի 1550 աշխատատեղերի փոխարեն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32