Նորություններ
Լրահոս
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը տեղեկացնում է
03.03.2020

Կորոնավիրուսի նոր ենթատեսակի վարակով պայմանավորված՝ Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը հարկ է համարում տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ մարզի առողջապահական, կրթական հաստատությունների հետ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսի նոր ենթատեսակի վերաբերյալ առավելագույնս տեղեկանալու և տեղեկացնելու նպատակով:
Մասնավորապես, մարզային ենթակայության առողջապահական, կրթական՝ դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններին ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հատկացվել են պաստառներ, որոնցում ներկայացված են նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակները:
Հայտնում ենք, որ մարզի բժշկական անձնակազմը լիարժեք տիրապետում է իրավիճակին և տեղեկացված է հիվանդության կանխարգելման, կլինիկական վարման մեթոդներին:
Մարզպետարանի կողմից մարզի բոլոր առողջապահական հաստատություններին տրվել են հանձնարարականներ՝ ձեռք բերելու առաջին բուժօգնության և կանխարգելման, ինչպես նաև անհատական պաշտպանական միջոցներ:
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ամենօրյա ռեժիմով հսկողության տակ է պահում իրավիճակը:
Հավելենք նաև, որ Կոտայքի մարզում կորոնավիրուսի նոր ենթատեսակով վարակի դեպքեր չեն գրանցվել: