Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հանրային քննարկումներ են տեղի ունեցել Բյուրեղավանի Ջրաբեր բնակավայրում

03.03.2020

Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի է ունեցել Նուռնուսի վանակատի օբսիդիանի երևակման տեղամասում արդյունաբերական պաշարների հայտնաբերման երկրաբանական ուսումնասիրությունների արդյունահանման «ԷԱ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումների 1-ին փուլը։

 Հանրային քննարկմանը մասնակցել են Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, Բյուրեղավանի համայնքապետարանի, «ԷԱ ՋԻ ԳՐՈՒՊ» ընկերության ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ։

 Լսումների ընթացքում նշվել է, որ «ԷԱ ՋԻ ԳՐՈՒՊ» ընկերությունը դիմել է՝ Նուռնուս բնակավայրում գտնվող վանակատի օբսիդիանի երևակման տեղամասում արդյունաբերական պաշարների հայտնաբերման երկրաբանական ուսումնասիրությունների նախնական համաձայնություն ստանալու համար։

 «ԷԱ ՋԻ ԳՐՈՒՊ» ընկերության ներկայացուցիչը լսարանին է ներկայացրել աշխատանքային նախագիծը, նրանում ներառված բնապահպանական միջոցառումները։

 Ներկայացված հայտին տրվել է բացասական եզրակացություն, քանի որ, ներկայացված տարածքը օգտագործվում է որպես արոտավայր և բնակավայրում արդեն իսկ շատ են շահագործվող հանքերը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22