Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

16 թափուր հաստիքները համալրելու համար Հրազդանի բժշկական կենտրոնը հայտարարում է մրցույթ

03.03.2020

  ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի թիվ 22 արձանագրային որոշման պահանջների համաձայն հայտարարում է բաց մրցույթ մի շարք թափուր պաշտոնները համալրելու համար:

 ՀՀ Կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի թիվ 22 արձանագրային որոշման պահանջներով բաց մրցույթի մասնակիցը կարող է լինել ցանկացած անձ, ով կբավարարի ստորև նշված պայմաններին՝

1. Բարձրագույն և հետբուհական կրթության առկայություն համապատասխան մասնագիտությամբ,
2. Հինգ տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն,
3. Բժշկական էթիկայի կանոնների իմացություն:

 Թափուր հաստիքներն են՝

1. Նյարդաբան /մանկական/ - 1.0 դրույք
2. ֆիզիոթերապևտիկ կաբինետի բժիշկ - 1.0 դրույք
3. Սրտաբան - 1.0 դրույք
4. Ընտանեկան բժիշկ - 4.0 դրույք
5. Հոգեբույժ-թմրաբան - 1.0 դրույք
6. Թերապևտ - 1.0 դրույք
7. Անեսթեզիոլոգ - ռեանիմատոլոգ - 1.0 դրույք
8. Ուռուցքաբան - 1.0 դրույք
9. Քիթ-կոկորդ-ականջաբան /մանկական/ - 1.0 դրույք
10. Իմունոլոգ – 1.0 դրույք
11. Բժիշկ - լաբորանտ – 1.0 դրույք
12. Վարակաբան – 1.0 դրույք
13  Էլեկտրասրտագրության բժիշկ – 1.0 դրույք:

 Նշենք, որ դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2020 թվականի ապրիլի 10-ը:

 Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի ապրիլի 15-ին «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, ժամը 12:00-ին:

 Թափուր հաստիքները համալրելու համար հայտարարված մրցույթի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կարող եք գտնել Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի http://kotayk.mtad.am/files/announcements/7338.pdf  հղմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36