Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Վերանորոգման աշխատանքներ Նոր Գեղի և Հրազդան համայնքների մանկապարտեզներում

11.03.2020

 Նոր Գեղիի համայնքապետարանի, «Փարոս» հիմնադրամի և «ԱՄՆ-ի Նոր Քղի միության» միջև ձեռք է բերվել եռակողմ համագործակցություն, ըստ որի, վերանորոգման աշխատանքներ պիտի իրականացվեն Կ. Առաքելյանի անվան թիվ 2 մանկապարտեզում:

 Ձեռք բերված համագործակցության արդյունքում մանկապարտեզում մեկնարկած խմբասենյակի, խոհանոցի ու նախասրահի ամբողջական վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

 Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև Հրազդանի թիվ 16 մանկապարտեզում:

 Այստեղ համայնքային միջոցներով արդիականացվել է նախկինում անարդյունավետ գործած ջեռուցման համակարգը, բոլոր խմբասենյակներում ջեռուցման նոր մարտկոցներ են տեղադրվել, փոխվել խողովակաշարերը:

 Համայնքային միջոցներով ամբողջությամբ փոխվել է նաև տանիքը, տեղադրվել է նոր՝ թիթեղյա տանիք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22