Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ավելի քան 10 թափուր հաստիքները համալրելու համար Եղվարդի «Նաիրի բժշկական կենտրոն«-ը հայտարարում է մրցույթ

09.03.2020

 ՀՀ Կոտայքի մարզի «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ը ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի թիվ 22 արձանագրային որոշման պահանջների համաձայն հայտարարում է բաց մրցույթ  կենտրոնում առկա թափուր պաշտոնները համալրելու համար:

 ՀՀ կառավարության 2011թ-ի հունիսի 10-ի թիվ 22 արձանագրային որոշման պահանջներով բաց մրցույթի մասնակից կարող է լինել ցանկացած անձ, ով կբավարարի ստորև նշված պահանջներին`

1. Բարձրագույն և հետբուհական կրթության առկայություն համապատասխան մասնագիտությամբ,
2. Հինգ տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն,
3. Բժշկական էթիկայի կանոնների իմացություն:

Թափուր հաստիքներն են

1. Բժիշկ նյարդաբան - 1,0 դրույք
2. Բժիշկ ներզատաբան - 1.0 դրույք
3. Բժիշկ ուռուցքաբան - 1.0 դրույք
4. Բժիշկ սրտաբան - 1.0 դրույք
5. Բժիշկ վիրաբույժ ԱԱՊ ծառայության- 1,0 դրույք
6. Բժիշկ վիրաբույժ հիվանդանոցային ծառայության - 2,0 դրույք
7. Հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգ - 3.0 դրույք
8. Սեռոլոգիական և բջջաբանական լաբորատորայի բժիշկ - 0.5 դրույք

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 06.04.2020 թվականը:
Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի ապրիլի 9-ին «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ ժամը 12:00-ին:

 Մանրամասն տեղեկությունների համար կարող եք անցնել Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի   http://kotayk.mtad.am/files/announcements/7361.pdf հղմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-07 17:41:08