Նորություններ
Լրահոս

Ի թիվս մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում 2019 թվականի ընթացքում իրականացված ամենատարբեր շինարարական աշխատանքների, նախորդ տարվա ընթացքում մի շարք դպրոցներում վերանորոգվել են նաև ճաշարաններ, միջանցքներ, սանհանգույցներ, դասասենյակներ: Եվ այսպես • Աբովյանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց – խոհանոցի և սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ՝ ՝6.310.800 դրամ • Կապուտանի միջնակարգ դպրոց – Ճաշարանի վերանորոգում՝...

Մայակովսկի համայնքում շահագործման է հանձնվել մանկապարտեզի հիմնանորոգված երկհարկանի մեկ մասնաշենք 10.01.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը այսօր ներկա են գտնվել Մայակովսկի համայնքի՝ շուրջ տասը տարի լքված մանկապարտեզի երկհարկանի խմբային մեկ մասնաշենքի բացման արարողությանը: Արարողությանը ներկա էին նաև Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատասխանատու ստորաբաժանման ինժեներ Արման Փանոսյանը, Մայակովսկի համայնքի ղեկավար Վահագն Բարսեղյանը, հյուրեր: Մասնաշենքն ունի բոլոր պայմանները միանգամից երկու խումբ փոքրիկների նախադպրոցական...

Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տարածքում սահմանվել է շտապ բժշկական օգնության ծառայության հերթապահություն 10.01.2020
ՀՀ Առողջապահության նախարարի՝ 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 3918-Ա հրամանի համաձայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տարածքում 2019 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2020 թվականի մարտի 8-ը՝ շաբաթ, կիրակի, տոնական և ոչ աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-18:00-ը սահմանվել է շտապ բժշկական օգնության ծառայության հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիների, ինչպես նաև զբոսաշրջիկների, հանգստացողների բժշկական օգնությունն ու սպասարկումն արագ և պատշաճ կազմակերպելու նպատակով:...

Հիմնանորոգվել է Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական շենքը 10.01.2020
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է Ակունք համայնքի Հատիս բնակավայրի վարչական շենքը: Շենքը ծառայելու է նաև որպես համայնքային կենտրոն ու երիտասարդների համար հարթակ՝ իրականացնելու տարբեր սոցիալական և մշակութային ծրագրեր: Ծրագրի նախահաշվային արժեքն է 10.742.659 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 55%, պետական ֆինանսավորման չափը՝ 45%:

Մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում իրականացված բարեկարգման և վերանորոգման ամենատարբեր աշխատանքներից բացի, 2019 թվականի ընթացքում իրականացվել են նաև ջեռուցման համակարգերի արդիականցման, բարելավման աշխատանքներ, մասնավորապես • Ջրաբերի միջնակարգ, Գետարգելի հիմնական և Աբովյանի` Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ/ օժանդակ դպրոցներ- ջեռուցման համակարգերի նախագծման, ջեռուցման կաթսայի ընդարձակման, կաթսայատան վերանորոգման աշխատանքներ՝ 869.140...

Աղավնաձորի մանկապարտեզի կապիտալ նորոգման աշխատանքներն ավարտվել են 09.01.2020
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրում իրականացված մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգման աշխատանքներն ավարտվել են: Այս բնակավայրն այլևս ունի ժամանակակից լուծումներով կառուցված նոր մանկապարտեզ, ու համայնքի երեխաները ստիպված չեն լինի հաճախել հարևան համայնքների մանկապարտեզներ: Շահած ծրագրի արժեքը 28,401,000 դրամ է, որից 15.620.550 դրամը (55%) պետության...