Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

2019-2020թթ. ՀՀ կառավարության սուբվենցիոն և առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով Կոտայքի մարզում կառուցվում և վերակառուցվում են շուրջ 15 մանկապարտեզներ

13.02.2020

 Կոտայքի մարզի բոլոր՝ այդ թվում՝ բարձր լեռնային բնակավայրերը ամենակարճ ժամանակահատվածում նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովելը մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթություններից է:

 Նախադպրոցական կրթական հաստատությունները (նաև նախակրթարաններ) որպես քաղաքացիական հասարակության ձևավորման հարթակ և համայնքներում կյանքի որակի բարձացման կարևորագույն բաղադրիչ` մշտապես եղել և մնում են մարզպետի գործունեության առանցքում:

 Հարկ ենք համարում փաստել, որ միայն 2019 թվականին Կոտայքի մարզում ամենատարբեր ծրագրերով մեկնարկեցին միանգամից 10 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման աշխատանքներ, ընդ որում, վերոնշյալ 10 մանկապարտեզներից 3-ը կառուցվում են հիմքից (Արամուս, Գեղաշեն, Վերին Պտղնի համայնքներ), ինչպես նաև 2 համայնքներում բացվեցին 2 նախակրթարաններ (Կարենիս համայնք և Հրազդան համայնքի Կաքավաձոր թաղամաս), հասարակական սեկտորի հետ համագործակցության արդյունքում էլ Չարենցավանի Ջրաբեր և Նուռնուս բնակավայրերում հիմնադրվեցին 2 մոբիլ մանկապարտեզներ:

 Իսկ ահա այս տարի նոր մանկապարտեզների կառուցման աշխատանքներ կմեկնարկեն Ակունքի Նոր Գյուղ բնակավայրում, Բալահովիտում, Ջրվեժում և Գառնիում:

 Ավելացնենք, որ Կոտայքի մարզպետի առաջարկությամբ Մայակովսկի համայնքի մանկապարտեզի երկհարկանի խմբային մեկ մասնաշենքի հիմնանորոգման ծրագիրը ներառվել էր կառավարության 2018թ-ի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի ցանկում, աշխատանքներն արդեն ավարտված են:

 2019-2020թթ. ընթացքում Կոտայքի մարզի համայնքներում և բնակավայրերում ՀՀ Կառավարության սուբվենցիոն և առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի միջոցով 15 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման արդյունքում ավելի քան 1500 փոքրիկների համար հնարավորություն կստեղծվի սեփական համայնքներում հաճախելու նորակառույց, բարեկարգ ու լուսավոր մանկապարտեզներ՝ այդով իրացնելու նախադպրոցական կրթություն ստանալու իրենց անքակտելի իրավունքը:

 Հատկանշական է նաև, որ 15 մանկապարտեզների գործունեությամբ Կոտայքի հեռավոր ու բարձր լեռնային համայնքներում ստեղծվում են նաև ավելի քան 200 նոր աշխատատեղեր՝ երաշխավորված համայնքների սեփական եկամուտներով ու ՀՀ կառավարության կողմից տրամադրվող դոտացիաներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22