Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում 10 մշակույթի տների կառռւցման և հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում 2019-2020 թթ. Կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակում

14.02.2020

 Ինչպես արդեն հայտնել ենք, Կոտայքի մարզից ՀՀ կառավարություն է ներկայացվել 105 ծրագրային հայտ՝ 2020 թվականի սուբվենցիաների միջոցով մարզի համայնքներում իրականացնելու համար:

 Այս տարի, մարզային իշխանությունների կողմից որպես համայնքներում կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող կարևորագույն բաղադրիչ՝ առաջնահերթությունը տրվել է նաև մշակույթի տների կառուցմանն ու հիմնանորոգմանը:

 Հատկանշական է, որ 2020 թվականին Կոտայքի մարզում մանկապարտեզաշինությունը շարունակվելու է՝ զուգորդվելով նաև մշակույթի տների կառուցմամբ:

 Եվ այսպես, 2020 թվականին նախատեսվում է Վերին Պտղնի համայնքում կառուցել նոր մշակույթի տուն (այս պահին նշված համայնքում հիմքից կառուցվում է մանկապարտեզի շենք), Եղվարդ համայնքի Արագյուղ բնակավայրում վերակառուցել մշակույթի տան շենքը, Պռոշյանում, Արզնիում իրականացնել մշակույթի տների հիմնանորոգման աշխատանքներ, իսկ Քաղսի, Պտղնի, Քանաքեռավան, Հացավան համայնքների մշակույթի տներում իրականացնել վերանորոգման լայնածավալ աշխատանքներ:

 Նշենք, որ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Պռոշյան, Հացավան և Գետամեջ համայնքներում մեկնարկել էին մշակույթի տների հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ: Հացավանում և Պռոշյանում մեկնարկած շինարարական աշխատանքները նախատեսվում է շարունակել 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57