Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն

Բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն 13.03.2020

Այսօր հանրապետության ուսումնական բոլոր հաստատությունները` նախադպրոցական ուսումնական հաստատությունները` մանկապարտեզներն ու նախակրթարանները, դպրոցները, քոլեջները և ուսումնարանները, ինչպես նաև բուհերը փակ կլինեն։ Առավոտից կանցկացվեն խորհրդակցություններ՝ կապված հետագա գործողությունների հետ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

Առնվազն մինչև մարտի 23-ը Հայաստանի կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի

Առնվազն մինչև մարտի 23-ը Հայաստանի կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի 13.03.2020

Կառավարությունում ավարտվել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում կայացել են մի շարք որոշումներ, մասնավորապես, առնվազն մինչև մարտի 23-ը Հայաստանի կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի, դասեր չեն լինի։ 

Հայաստանի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների լաբորատորիաներ

Հայաստանի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների լաբորատորիաներ 12.03.2020

 Հայաստանի մարզերի և Երևանի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ:  Փետրվարի սկզբից մեկնարկել է ավագ դպրոցներին բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը, որը նպատակ ունի ստեղծել ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը հնարավորություն կունենա բացահայտել իր ներուժը, փորձարկումներ և փոքրիկ հայտնագործություններ անել,...

3 հակակարկտային կայաններ են տեղադրվել Մեղրաձոր, Աղավնաձոր և Ալափարս բնակավայրերում

3 հակակարկտային կայաններ են տեղադրվել Մեղրաձոր, Աղավնաձոր և Ալափարս բնակավայրերում 12.03.2020

 2019 թվականի հունիսին և դրան նախորդող տարիներին տեղի ունեցած կարկտահարության երևույթները նվազեցնելու և հասցված վնասները մեղմելու նպատակով ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1135-Ն որոշմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով մարզին հատկացվել է 3 հակակարկտային կայան:  Մարտի 11-ին կայանները տեղադրվել են Մեղրաձոր, Աղավնաձոր և Չարենցավանի Ալափարս բնակավայրերի վարչական տարածքներում:  Նշենք, որ բացի այդ, 2018 թվականի գարնանը համայնքների միջոցներով...

Մեղրաձորի մարզամշակութային կենտրոնն ընդգրկվել է «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրում

Մեղրաձորի մարզամշակութային կենտրոնն ընդգրկվել է «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրում 11.03.2020

 Հանրապետության 10 մշակույթի տներ դարձել են «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի շահառուներ:  Այս մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի տեղեկատվական հարթակից:  Հայտնում ենք, որ ծրագրին դիմած 113 համայնքներից Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնը ևս հաղթող է ճանաչվել և ընդգրկվել 10...

Վերանորոգման աշխատանքներ Նոր Գեղի և Հրազդան համայնքների մանկապարտեզներում

Վերանորոգման աշխատանքներ Նոր Գեղի և Հրազդան համայնքների մանկապարտեզներում 11.03.2020

 Նոր Գեղիի համայնքապետարանի, «Փարոս» հիմնադրամի և «ԱՄՆ-ի Նոր Քղի միության» միջև ձեռք է բերվել եռակողմ համագործակցություն, ըստ որի, վերանորոգման աշխատանքներ պիտի իրականացվեն Կ. Առաքելյանի անվան թիվ 2 մանկապարտեզում:  Ձեռք բերված համագործակցության արդյունքում մանկապարտեզում մեկնարկած խմբասենյակի, խոհանոցի ու նախասրահի ամբողջական վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:  Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև Հրազդանի թիվ 16 մանկապարտեզում:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-13 10:31:46