Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը շնորհավորել է մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

07.04.2020

   Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր,

 Շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ և մաղթում, որ սերը, երջանկությունը մշտապես ուղեկցեն ձեզ և որևէ պարագայում չխամրի ձեր ժպիտն ու գեղեցկությունը:

 Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել առողջապահության ոլորտում ծառայող մեր մայրերին ու քույրերին, քանզի այսօրվա մեր հերոսները իրենք են, ովքեր առաջին գծում պայքարում են մարդկության առջև ծառացած մարտահրավերի դեմ՝ գուցե արդեն մեկ ամիս չտեսելով իրենց ընտանիքներին:

 Իմացե՛ք, որ դուք մեր ժամանակի հերոսներն եք, քանի որ ի հեճուկս բոլոր դժվարությունների և մարտահրավերների, կնոջը, մորը հարիր նվիրումով շարունակում եք իրականացնել ձեր աշխատանքը:

 Անգնահատելի է ձեր առաքելությունը՝ ուղղված մարդկության փրկությանը և ինքնին մեր ժողովրդի առողջության ու անվտանգության ապահովմանը:

Խոնարհվում եմ ձեր առաջ, սիրելի՛ մայրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36