Նորություններ
Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, առողջացել են 358 քաղաքացիներ 16.04.2020
Ապրիլի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդության 1159 հաստատված դեպքեր, փաստացի բուժում են ստանում 783 քաղաքացիներ, առողջացել են 358 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 18 է: Առո՛ղջ եղեք:

Պետական աջակցության 13-րդ ծրագրի մասին 16.04.2020
2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ նպաստ ստացող ընտանիքներն օժանդակություն կստանան նպաստի 50%-ի չափով Աջակցության 70%-ը կտրամադրվի կանխիկ վճարման ձևով, 30%-ը կփոխանցվի որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար։ Եթե շահառուն էլեկտրաէներգիայի ցանցի բաժանորդ չի հանդիսանում, ապա գումարը կտրամադրվի կանխիկ վճարման ձևով։ Էլեկտրական էներգիայի դիմաց վճարի գումարը փոխանցվելու է մատակարարող ընկերությանը։ Եթե քաղաքացին ունի պարտք, կմարվի պարտքը, եթե պարտք առկա չէ, ապա գումարը...

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 44 նոր դեպք, առողջացել են 297 քաղաքացիներ 15.04.2020
Ապրիլի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդության 1111 հաստատված դեպքեր, փաստացի բուժում են ստանում 797 քաղաքացիներ, առողջացել են 297 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 17 է: Առո՛ղջ եղեք:

Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ 15.04.2020
Հայաստանի, և մասնավորապես, Կոտայքի մարզի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ: Մեր պատմության բոլոր շրջափուլերում ձեզ հետ միասին արարել ենք, պայքարել, միասին կերտել մեր հայրենիքը: Այսօր էլ նույն համախմբվածությամբ լծված ենք մեր ընդհանուր Հայրենիքի հզորացման գործին: Առանձնահատուկ շնորհավորելով հատկապես մեր մարզի եզդիական համայնքին՝ մաղթում եմ, որ տոնական այն տրամադրությունը, որ...

Պետական օժանդակության 7-րդ ծրագիրն արդեն ընթացքի մեջ է 15.04.2020
Պետական օժանդակության 7-րդ ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Այս ծրագրով 100․000 դրամ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում հղի կանանց: Արդյոք ծրագրի շահառո՞ւ եք՝ պարզեք այցելելով http://online.ssa.am/ կայք։ Սոցիալական ծրագրերի մասին տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել 011֊300֊114 հեռախոսահամարին։

Այսուհետ ՀՈԱԿ-ների տնօրենների ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով 14.04.2020
Ապրիլի 4-ից ուժի մեջ է մտել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը՝ ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման անցկացման ու արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին: Այսուհետ ՀՈԱԿ-ների տնօրենների ընտրությունը կիրականացվի ոչ թե համայնքապետի կողմից իր նախընտրելի թեկնածուին ավագանուն ներկայացնելու միջոցով, այլ մրցութային կարգով:


