Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տարածքները մաքրելու, չօգտագործվող տաղավարները ապամոնտաժելու և մայրուղու երթևեկելի հատվածն ազատելու հանձնարարական սպասարկման և հանրային սննդի 30 օբյեկտների

15.05.2020

 Կոտայքի մարզպետի նախաձեռնությամբ 2020 թվականի մայիսի 14-ին  մարզպետարանի Քաղաքաշինության վարչությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ուսումնասիրել է  Մ-4 միջպետական ավտոճանապարհի Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհահատվածներին հարող տարածքներում առկա սպասարկման և հանրային սննդի օբյեկտները, որի արդյունքում Հրազդան, Քաղսի, Սոլակ և Չարենցավան համայնքների վարչական շրջաններում ուսումնասիրվել են թվով 30 օբյեկտներ:

 Բոլորին տրվել են բանավոր հանձնարարականներ՝ մեկ շաբաթվա ընթացքում տարածքները մաքրելու, չօգտագործվող տաղավարները ապամոնտաժելու, մայրուղու երթևեկելի մասի եզրից 15-ից 18մ խորությամբ տարածքները ազատելու և վիճակի բարելավման համար: Առավել բարեկարգ վիճակում գտնվող օբյեկտների սեփականատերերին տրվել են ցուցումներ՝ վերացնել նկատված թերությունները:

Նման ուսումնասիրությունները կրելու են պարբերական բնույթ և ժամանակ առ ժամանակ կատարվելու են շրջայցեր իրավասու մարմինների ու մասնագիտական շրջանակների ներգրավմամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18