Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աբովյանում մեկնարկած loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքներն ավարտված են

13.05.2020

 Կոտայքի մարզպետի և Smart Foundation/ «Սմարթ» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում Աբովյանի պետական քոլեջի տարածքում մեկնարկած loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքներն ավարտված են:

 Համայնքային կյանքի զարգացման տեսլականում մարզպետը բազմիցս կարևորել է նաև հանրային գրադարանների ու ստեղծարար կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դրանք իրենց գործունեությամբ միտված են մեր համայնքներում մեր քաղաքացիների քաղաքացիական իրավագիտակցության բարձրացմանը, ինչպես նաև հանդիսանում են լավագույն հարթակ հանրության իրազեկվածության բարձրացման տեսանկյունից, ինչու չէ, նաև կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող կարևոր գործոն են:

Եվ այժմ ուրախությամբ ենք հայտնում, որ Աբովյանի հանրային գրադարանն այլևս իրականություն է:

 Դիզայներական նորագույն լուծումներով կառուցված հանրային գրադարանը շատ արագ դառնալու է երիտասարդ ու նաև ավագ սերնդի ներկայացուցիչների ամենասիրելի վայրը, որտեղ նրանք կարող են կյանքի կոչել ամենատարբեր նորարարական ու ստեղծարար գաղափարներ:

 Այս պահին ընդամենը ներքին կահավորումն է պակասում, որն էլ կյանքի կկոչվի համավարակով պայմանավորված՝ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո։

 Ամբողջական գործընթացի ավարտից հետո Աբովյանը կունենա նմանը չունեցող հանրային գրադարան՝ հագեցած դասական ու մոդեռն գրականության նմուշներով, հարմարավետ Work’n’Roll կոնցեպտով ստեղծված աշխատանքային սրահներով, սեմինարներ ու դասընթացներ անցկացնելու սենյակներով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:41:31