Նորություններ
Լրահոս
Առողջապահության ոլորտի կարևոր իրազեկում 14.12.2023
Բժշկական որևէ կենտրոնում թե՛ մասնավոր, թե՛ պետական, եթե բուժաշխատողի կողմից խախտվել են մասնագիտական էթիկայի կանոնները (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160369), դիմե՛ք բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովին: Առողջապահության նախարարությունն անկախ փորձագետներից կազմել է հանձնաժողով, որը քննում է ոչ քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող կանոնների խախտումները (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174833):...
Սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավանում հիմքից կառուցվում է մարզադպրոց 30.11.2023
Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավան համայնքում մարզադաշտի հարևանությամբ հիմքից կառուցվում է ժամանակակից լուծումներով մարզադպրոց. ծրագիրն ուղղված է սպորտային կյանքի աշխուժացմանը։ Շինարարական աշխատանքները սկսվել են հունիսից և այս պահին էլ ակտիվորեն ընթանում են. կառուցվում են մոնոլիտե սյուներ և հեծաններ։ Նոր կառուցվող մարզադպրոցը, համաձայն նախագծի, ունենալու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմաններ, գործելու են տարբեր մարզաձևերի խմբակներ:...
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է Մարզի Խորհրդի նիստ 29.11.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անց է կացրել Մարզի Խորհրդի հերթական նիստ մարզի համայնքների ղեկավարների և Կոտայքի մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ: Նիստի օրակարգի առաջին կետով քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը ներկայացրել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի մասին: Ներկայացվել է նաև 2024 թվականի սուբվենցիոն...
Կոտայքի մարզպետը Կապուտանում մասնակցել է ֆուտբոլի մարզադաշտի բացմանը 27.11.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Ակունք համայնքի Կապուտան բնակավայրում մասնակցել է ֆուտբոլի մարզադաշտի բացման արարողությանը: Մարզադաշտը կառուցվել է Անդրանիկ Գրիգորյանի մեկենասությամբ և Ակունքի համայնքապետարանի հետ համագործակցությամբ. աշխատանքները մեկնարկել են 3 ամիս առաջ: Բացման արարողությանը ներկա են եղել Անդրանիկ Գրիգորյանը, Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, Կապուտանի վարչական ղեկավար Արտակ Գալստյանը, շինարարական...
Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ վերգետնյա հետիոտնային անցում կկառուցվի 24.11.2023
Երկար սպասված նորություն Կոտայքի մարզի Վերին Պտղնի բնակավայրի բնակիչների համար: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 9+600-ում (Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ) վերգետնյա հետիոտնային անցումի կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման հայտարարություն և հրավեր (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԽԾՁԲ-2024/2Ն): Խոսքն այն անցումի մասին...
Կոտայքի մարզպետն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցություն 20.11.2023
Հերթական աշխատանքային երկուշաբթին ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է խորհրդակցությամբ բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Օրակարգում շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների տեղավորման, նրանց կեցության և զբաղվածության հետ կապված հարցերը: Քննարկվել են կառավարության սուբվենցիոն ծրագրերը, մասնավորապես, 2024 թվականի ծրագրային հայտերի ներկայացման գործընթացի հետ կապված աշխատանքների ընթացքը:...