Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Համահայկական խաղերում առաջին տեղ ունենք

Համահայկական խաղերում առաջին տեղ ունենք 16.08.2023

  Համահայկական 8-րդ ամառային խաղերի լողափնյա վոլեյբոլ մարզաձևում Գառնի համայնքի թիմը եզրափակչում մրցել է Դոնի Նախիջևանի թիմի հետ և 2։1 հաշվով զբաղեցրել 1-ին պատվավոր հորիզոնականը՝ նաճելով չեմպիոնի կոչումը:  Շնորհավորում ենք մարզուհիներ Արփինե Բադալյանին և Միլենա Հակոբյանին, ինչպես նաև մարզիչ Անդրանիկ Թադևոսյանին հաղթանակի և Կոտայքի մարզը լավագույնս ներկայացնելու համար:  

Հիմնանորոգվել է Աբովյանի մուտքից դեպի Արզնի տանող 1,4 կմ ճանապարհահատված

Հիմնանորոգվել է Աբովյանի մուտքից դեպի Արզնի տանող 1,4 կմ ճանապարհահատված 15.08.2023

Ավարտական փուլում են Աբովյանի մուտքի խաչմերուկից (դիսպանսերի դիմաց) դեպի Արզնի տանող հանրապետական նշանակության ճանապարհի 1.4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Շինաշխատանքները մեկնարկել են 2022 թվականին: Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։  

Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են առաջնային խնդիրներ

Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են առաջնային խնդիրներ 14.08.2023

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:  Այս պահին մարզի համայնքներում կառավարության սուբվենցիոն և պետական տարբեր ծրագրերով ակտիվ ընթանում են շինարարական աշխատանքներ: 2023 թվականին հաստատված 37 սուբվենցիոն ծրագրերի մեծ մասն ընթացքի մեջ են: Պետական բյուջեով մարզում իրականացվում են նաև ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներ:  Առաջիկայում...

Համահայկական խաղերում Կոտայքը հաջողություններ է գրանցել

Համահայկական խաղերում Կոտայքը հաջողություններ է գրանցել 13.08.2023

Համահայկական 8-րդ ամառային խաղերի շրջանակում օգոստոսի 8-10-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացված շախմատի մրցումների արդյունքներով Կոտայքի մարզը ներկայացնող հրազդանցի Կարեն Թովմասյանը 171 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 3֊րդ մրցանակային տեղը: Աբովյան համայնքից Նարինե Ասլիբեկյանն էլ 66 կին շախմատիստների պայքարում ևս զբաղեցրել է 3֊րդ մրցանակային տեղը։  Մրցումներին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանի բոլոր քաղաքներից, ինչպես նաև Իրանից, Իսպանիայից,...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Բյուրեղավան քաղաքի հիմնադրման 78-ամյակի կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Բյուրեղավան քաղաքի հիմնադրման 78-ամյակի կապակցությամբ 11.08.2023

Սիրելի բյուրեղավանցիներ, շնորհավորում եմ բոլորիդ ձեր քաղաքի հիմնադրման 78-ամյակի կապակցությամբ: Մարզի բոլոր համայնքներում, այդ թվում, Բյուրեղավանում պետական և այլ ծրագրերով իրականացվող բարեփոխումներն ակնառու են և տեսանելի մեր բնակիչների համար: Պետության, մարզի, համայնքի հանդեպ հոգատարությունը պետք է բոլորիս պարտքը լինի: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում Բյուրեղավանն էլ ավելի կզարգանա, և բյուրեղավանցին իր բարեկարգ համայնքով հպարտանալու բազում առիթներ կունենա նաև...

Կոտայքից փախստական  53 շահառու ընտանիքներ ստացան բնակարանի գնման վկայագիր

Կոտայքից փախստական 53 շահառու ընտանիքներ ստացան բնակարանի գնման վկայագիր 08.08.2023

  Կոտայքի մարզում ևս մեկնարկել է 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող փախստական ընտանիքների համար 2019 թվականից գործող բնակարանային ապահովման ծրագրի հերթական փուլը:   ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Կոտայքի մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանի, Կոտայքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության մասնագետների հետ նախ Աբովյանում, ապա Հրազդանում 53 շահառու ընտանիքների հանձնել են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57